Համեղ և նուրբ էսկիմո՝ հատուկ այն նախընտրողների համար

Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ, նուրբ և իդեալական շոկոլադե ջնարակով տորթ Էսկիմոյի բաղադրատոմս։

Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է.

շաքարավազ 150 գ

3 ձու

թթվասեր 100 գ

ալյուր 150 գ

կաթ 2 ճ.գ.

կակաո (բարձր որակի և յուղայնության) 1,5 ճ.գ.

սոդա 1 թ.գ.

Համեղ և նուրբ էսկիմո՝ հատուկ այն նախընտրողների համար

Կրեմի համար`

շաքարավազ 300 գ

օսլա կամ ալյուր 3 ճ.գ.

կարագ 250 գ

կաթ 400 մլ

1 ձու

վանիլին

Շոկոլադե ջնարակի համար`

շաքարավազ 70 գ

ջուր 5֊6 ճ.գ;

կակաո 3 ճ.գ.

բուսական ձեթ 2 ճ.գ.

Համեղ և նուրբ էսկիմո՝ հատուկ այն նախընտրողների համար

Ձվի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Առանձին յուրաքանչյուրը շաքարավազի կեսով հարել։ Դեղնուցով զանգվածին ավելացնել թթվասերը սոդայով հանգցրած, ապա՝ կաթը, հարել: Դեղնուցով զանգվածին ավելացնել կակաոն և ալյուրը մաղով անցկացրած, հարել։ Ավելացնել սպիտակուցով զանգվածը և զգույշ խառնել սիլիկոնե թիակով։ Խմորը լցնել յուղաթղթով ծածկած ձևամանի մեջ, թխել 180°֊ում 20֊30 րոպե։ Թողնել սառչի։

Համեղ և նուրբ էսկիմո՝ հատուկ այն նախընտրողների համար

Կրեմի համար անհրաժեշտ է.

Բացի կարագից` բոլոր բաղադրիչները խառնել, եփել ցածր կրակի վրա, մինչև թանձրանա։ Կարագը հարել մինչև սպիտակի, քիչ֊քիչ ավելացնել եփած, սառած կրեմը, ավելացնել վանիլինը։ Կրեմը քսել տորթի վրա, դնել սառնարան 2 ժամ։

Պատրաստել շոկոլադե ջնարակը։ Խառնել ջնարակի բոլոր բաղադրիչները բացի ձեթից, եփել մարմանդ կրակի վրա, չհասցնել եռման, վերցնել կրակի վրայից, ավելացնել բուսական ձեթը, խառնել, թողնել հովանա։ Ջնարակը քսել տորթի վրա, կրկին դնել սառնարան 2 ժամ։

Понравилась статья? Поделиться с друзьями: