Կոստանտին Զատուլինն ուշագրավ դիտարկումներ է արել Ղարաբաղի հարցի մասին՝ ի մի բերելով արդյունքները

Կոստանտին Զատուլինը ամփոփել է ադրբեջանա-թուրքական համագործակցության արդյունքում նախաձեռնված ու հայկական կողմի համար ողբերգական հետևանքներ բերած պшտերшզմի արդյունքները: Նախ նա արձանագրել է, որ ադրբեջանական կողմի հաղթական շքերթի ժամանակ ոչ մի կասկած չի մնացել, որ ադրբեջանական հաջողությունները պայմանավորված են թուրք-ադրբեջանական համագործակցությամբ:

Կոստանտին Զատուլինն ուշագրավ դիտարկումներ է արել Ղարաբաղի հարցի մասին՝ ի մի բերելով արդյունքները

Ռուս քաղաքական գործիչն իր խոսքում հիշեցնում է Էրդողանի ու Ալիևի հնչեցրած մեխային արտահայտությունները՝ վկայակոչելով բանաստեղծի «Պարտությունը հաղթանակից չպետք է տարբերել»:

Կոստանտին Զատուլինն ուշագրավ դիտարկումներ է արել Ղարաբաղի հարցի մասին՝ ի մի բերելով արդյունքները

Ապա Զատուլինն անդրադարձ է կատարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, վարչապետի հրաժարականի պահանջին՝ ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է և ինքը չգիտի, թե ինչ ընթացք կունենա:

Կ. Զատուլինը նշել է, որ իրենց գործը Կովկասում լայնածավալ պատերազմ թույլ չտալն է: Նա հիշեցնում է Ալիևի այն խոսքերը, թե միջնորդները բավարար ներգործություն չեն ունեցել հարցի խաղաղ կարգավորման հարցում: Ապա նշում է, որ հենց ադրբեջանական կողմի ջանքերով է պшտերшզմը սկսվել:

Կոստանտին Զատուլինն ուշագրավ դիտարկումներ է արել Ղարաբաղի հարցի մասին՝ ի մի բերելով արդյունքները

Ռուս քաղաքական գործիչն այն կարծիքն է հայտնել, որ այս հարցը պետք է պահել մշտական ուշադրության ներքո, որպեսզի այլ զարգացումներ չլինեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: