Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթեր է մտել և ցույց է տվել, թե ինչպես է կազմակերպվում սահմանապահ կամավորների հերթափոխը, ովքեր պատրաստվում են բարձրանալ դիրքեր ու փոխարինել այս օրերին դիրքերում գտնվող մեր մյուս դիրքապահներին:
Դերասանը իր ուղիղեթերային միացման ժամանակ նաև մեկնաբանում է, թե ինչ է կատարվում և ինչ տրամադրություններ են իշխում տեղում: Ինչպես հասկանալի է դառնում տեսանյութից, բոլոր տղաները, ովքեր պատրաստվում են փոխարինել իրենց մյուս ընկերներին, ունեն բավականին բարձր տրամադրություն և շատ լավ տրամադրվածություն:
Տեսանյութից նաև պարզ է դառնում, որ դիրքեր բարձրանալ պատրաստվող տղաները հիմնականում ծանոթ են Գնել Սարգսյանին: Ընդ որում, նրանցից շատերը իրար ճանաչում են հենց պատերզամի օրերին: Նրանք բոլորն էլ պատերզամին արցախյան ամենից թեժ կետերում մարտնչած կամավորներ են:
Գնել Սարգսյանի ուղիղեթերային միացման տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: