«Խրամատները ձյունն այնպես էր ծածկում, որ ստիպված ձյան մեջ էինք խրամատ բացում». Քարվաճառում ծառայած զինվորի հուշերից

«Քարվաճառն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ծառայությանս 17 ամիսը անց եմ կացրել Քարվաճառում։ Ու եթե նորից ընտրելու լինեի, թե որտեղ կցանկանայի ծառայել, պատասխանս լինելու էր` Քարվաճառ»,-պատմում է Արցախյան պատերազմի մասնակից Նորիկ Հակոբյանը:

«Խրամատները ձյունն այնպես էր ծածկում, որ ստիպված ձյան մեջ էինք խրամատ բացում». Քարվաճառում ծառայած զինվորի հուշերից

Նրա բանակային հուշերում անմոռաց է Մռով լեռներից բացվող աննկարագրելի տեսարանն ու դրա հետ կապված պատմությունները.

«Մռովը լեռների թագավորն է, իսկ նրանից բացվող տեսարանը անփոխարինելիների շարքից։ Բազում հետաքրքիր պատմություններ կան լեռան հետ կապված: 2015 թ.-ի հունվարի 16-ին գտնվում էի դիրքեր ու խնդիր էր առաջացել լարային կապի հետ: Իմ դիրքից առաջանում եմ մոտ 1 կմ, գիծը վերականգնում եմ ու երբ փորձում եմ քար դնել լարի վրա, որ քամին չվնասի, թշնամին սկսում է կրակել իմ ուղղությամբ, պառկում ու գլորվում եմ՝ չնկատելով թիկունքիս անդունդը, որ սառցադաշտի էր վերածված, սահում եմ շատ խորը ձորը: Ընկերներս կարողանում են ինձ գտնել ու ինձ մոտ 7 ժամ պատգարակի օգնությամբ ձների միջով իջեցնում են ձորի մնացած հատվածը ու բարձրացնում դիրք: Հիշում եմ, բանակային ընկերներիցս մեկն ինձ ասաց՝  այստեղ ընկնողներից 1000-ից մեկնա ողջ մնում:Արդյունքում ստացել էի թեթև կոտրվածքներ ու սալջարդեր»:

Քարվաճառում ծառայությունն անցել է էքստրիմով լի.

«Խրամատները ձյունն այնպես էր ծածկում, որ ստիպված ձյան մեջ էինք խրամատ բացում». Քարվաճառում ծառայած զինվորի հուշերից

«Կայծակը տապիկի միջոցով հարվածում էր։ Վառարանի խողովակով կայծակի գունդը կացարան էր մտնում ու ներսում պայթում։ Ձմեռային հերթափոխին մի քանի տասնյակ կիլոգրամ ուսերիս դրած 1 մետրից ավել ձյան միջով առավոտից մինչև երեկո քայլում էինք, որ տղերքին փոխեինք: Խրամատները ձյունը այնպես էր ծածկում, որ ստիպված ձյան մեջ էինք խրամատ բացում»։

Զինվորի հիշողությունները շատ-շատ, հարազատ վայրերն էլ արդեն թշնամու վերահսկողության տակ:

«Խրամատները ձյունն այնպես էր ծածկում, որ ստիպված ձյան մեջ էինք խրամատ բացում». Քարվաճառում ծառայած զինվորի հուշերից

«Հիշողությունները շատ-շատ են ու հենց այդ հիշողություններն են պատճառը, որ Քարվաճառի հանձնումը բոլորից ծանրն եմ տանում:Մենք ենք մեղավոր մեր ունեցածի համար ու եթե շարունակենք միայն ապրել այն մտքով, որ թշնամին թույլ է, իսկ մենք ուժեղ, շարունակելու ենք հետհաշվարկներ անելով զիջել ու զիջել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: