Գեղեցկուհի հաղորդավարուհի, տաղանդաշատ Լիլիթ Մուրադյանը հաստատել է լուրերն այն մասին, որ բալիկի է սպասում։ Նա կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել՝ մակագրությունում նշելով։
«Մեր ընտանիքում շուտով համալրում կլինի։ Խոստանում եմ՝ անպայման գրառում կանեմ՝ ինչ ապրումների միջով եմ անցել այս ընթացքում։ Հիմա կարևորն իմ և երեխայիս առողջությունն է։
Բոլոր ապագա մայրիկներին խնդրում եմ մտածեք միայն ձեր մասին»,- նշել է նա։
Նա նաև ավելացրել է՝ աղոթում է բոլոր ապագա մայրիկների համար․ «Այս օրերին ես աղոթում եմ նաև բոլոր ապագա մամաների համար, ու խնդրում եմ՝ մտածեք նաև ձեր մասին։ Ապրումներ, վախեր, տագնապ, անկայունություն… Խնդրում եմ՝ պինդ եղեք, ուժեղ եղեք, չվախենաք ոչնչից, ամեն բան լավ կլինի…
Հանուն մեր երեխաների, հանուն իրենց ապագայի, այն ապագայի, որն իրենք ապրելու են այս հողի վրա»,- նշել է հրաշք հաղորդավարուհին։