Արդեն օրեր շարունակ քաղաքային շարժը կաշկանդված է ընդդիմադիրների կազմակերպած ցույցերի ու անհնազանդության դրսևորումների պատճառով: Դրանք բացի անհարմարությունները, նաև վատ հետևանքներ են ունենում ոմանց համար, ովքեր տարբեր առիթներով բարձրաձայնել են այդ մասին:
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրում է. «Քաղաքական պայքարի ու սովորական խnւլիգանության տարբերությունը։ Ժամեր առաջ ստիպված եղա մեքենաս մի կերպ կայանել ու ոտքով՝ վազելով գնալ հիվանդանոց՝ վիրահատության։
Լավ, ոնց կարելի է այսքան անկիրթ լինել։ Ոնց կարելի է չհասկանալ որ եթե անգամ փողոց ես փակում, գոնե պարտավոր ես «հումանիտար» միջանցք թողնել օրինակ վիրահատության շտապող բժշկի համար։ Հակառակ դեպքում դու արդեն ցուցարարից վեր ես ածվում խnւլիգանի, որը վտшնգի տակ է դնում ինչ-որ մեկի առողջությունն ու կյանքը:
Հ.Գ. Հավասարապես խnւլիգանություն ու անկրթություն եմ որակել, ոչ վաղ անցյալում, հասարակ քաղաքացիների հարկերով ապրող պաշտոնյայի համար ճանապարհ փակելը»,- դժգոհությամբ լի իր խոսքն ավարտել է բժշիկ Վահե Տեր-Մինասյանը: