Արա և Ալիկ եղբայրները անասելի հուզիչ երգ են հրապարակել. «Ներեք մեզ, մայրեր»

Հայտնի եղբայրներ Ալիկն ու Արան նոր գործ են ներկայացրել: Երգը վերնագրված է «Ներեք մեզ, մայրեր»: Այն յուրօրինակ արժևորում է այս օրերին բարդագույն վիճակում գտնվող մեր մայրերին, որոնց մի մասը կորցրել են իրենց ամենաթանկը՝ զավակներին, իսկ մյուսներն էլ մեծագույն անհանգստությամբ սպասում են՝ շարունակ աղոթելով:

Արա և Ալիկ եղբայրները  անասելի հուզիչ երգ են հրապարակել. "Ներեք մեզ, մայրեր"

Երգում ներողություն են խնդրում մայրերից, տառապյալ ու հայրենիքի համար ոչինչ չխնայած մայրերից: Անարդարացի է, որ շատ մայրեր, ծնողներ իրենց երիտասարդ զավակներին հանձնում են հողին:

Արա և Ալիկ եղբայրները  անասելի հուզիչ երգ են հրապարակել. "Ներեք մեզ, մայրեր"

Երգի երաժշտությունն Արա Ավետիսյանինն է, խոսքերը հեղինակել է Գուսան Հայկազունը: Երգը ներկայացված է պատերազմական օրերի տպավորիչ ու ազդեցիկ կադրերի համադրությամբ:

Արա և Ալիկ եղբայրները  անասելի հուզիչ երգ են հրապարակել. "Ներեք մեզ, մայրեր"

Այստեղ կարելի է տեսնել արդեն ծանոթ ու հարազատ դարձած շատ դեմքերի, ովքեր ամեն գնով պաշտպանել են հայրենի հողերի անառիկությունը:

Արա և Ալիկ եղբայրները  անասելի հուզիչ երգ են հրապարակել. "Ներեք մեզ, մայրեր"

Երգը եղբայրների երկրպագուները բավականին ջերմ են ընդունել: Արա և Ալիկ Ավետիսյանների նոր գործը ներկայացնում ենք վարը բերված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: