«Նամազ անող անքահանա… Գնա՛». Ավետ Բարսեղյան

Հանրահայտ և տաղանդաշատ բանաստեղծ և հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ապրումները նկարագրել է հուզառատ բանաստեղծությամբ․ «Իմ պարտության խորհրդանիշ, իմ կեղծ հպարտության սահման ու նիշ, իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող գող, սրբություն պղ ծող անխաչ,

«Նամազ անող անքահանա... Գնա՛». Ավետ Բարսեղյան

երջանկություն կրծող հաչ, տհաճ ձայն, անաճ անձ, անհոգի, անՏեր, նախանձ, գանձը թերություն դարձրած՝ թերիս, հայհոյանք՝ անվերջ լսվող իմ շուրթերից, վերից պատիժ, գիժ թու նավոր, իմ ահավոր սարսափ, տանջանք, «ժան տախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ, իմ անջատված, իմ անԱստված, չարով պատված իմ երկ րաշարժ,

«Նամազ անող անքահանա... Գնա՛». Ավետ Բարսեղյան

իմ վարժ խաբկանք, իմ մղ ձավանջ, իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք, իմ աներկինք, իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք, իմ խորը վերք, անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք, աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ, անզա րկ ու բի րտ, անԵս իմ Ես, իմ աներես, անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ,

«Նամազ անող անքահանա... Գնա՛». Ավետ Բարսեղյան
իմ ախտ ու ցավ, իմ գլխացավ, իմ չար անբան, իմ ոչ մի բան, իմ սխալ, սխալմունք , իմ անզգացմունք, իմ անՀիսուս, անհույս իմ հազ, իմ աներազ, նամազ անող անքահանա… Գնա՛»:

Понравилась статья? Поделиться с друзьями: