Կյանքից հեռացել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի ստեղծող Ալեքսանդր Կուրլյանդսկին

83 տարեկան հասակում կյանքից հեռшցել է սովետական գրող, «Դե, սպասիր» մուլտֆիլմի սցենարիստներից Ալեքսանդր Կուրլյանդսկին:

Կյանքից հեռացել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի ստեղծող Ալեքսանդր Կուրլյանդսկին

Տեղեկատվությունը նրա հարազատները հայտնել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:

Գրողի մահվան պատճառները հայտնի չեն: Ալեքսանդր Կուրլյանդսկին նաև այնպիսի մուլտֆիլմերի սցենարների հեղինակ է, ինչպիսիք են «Որսի սեզոն»-ը, «Անառակ թութակի վերադարձ»-ը, «Հոյակապ Գոշան» և «Խնձորի կարկանդակը»: Նրա հումորային պատմությունները նկարահանվել են նաև «Երալաշ» ծրագրում: Հեղինակը գրքեր է գրել նաև երեխաների համար:

Կյանքից հեռացել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի ստեղծող Ալեքսանդր Կուրլյանդսկին
1988-ին Կուրլյանդսկին պարգևատրվել է ԽՍՀՄ պետական ​​մրցանակով: 2007-ին նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Պшտերшզմի տարիներն անցկացրել է տատի և պապի  հետ Սվերդլովսկում:

Կյանքից հեռացել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի ստեղծող Ալեքսանդր Կուրլյանդսկին

Գրողը ծնվել է 1938 թվականին Մոսկվայում: 1961 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը, որտեղ էլ ծանոթացել  է Արկադի Խայտի հետ: Նրանք միասին աշխատել են «Դե սպասիր» մուլտֆիլմի սցենարի վրա: Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1964թ.-ից: Նրա ստեղծագործությունները տպագրվել են մի շարք թերթերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: