Անմահացած հերոս Հովհաննես Մարությանի հերոսությունների մասին պատմում է նրա ուսուցչուհին. ճանաչենք մեր հերոսներին

Ուսուցչուհի, ստեղծագործող Նարինե Ավագյանը գրում է. «Լուսանկարում Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոցի սան Հովհաննես Մարուքյանն է: Ի՞նչ պատմեմ այս չարաճճիորեն ժպտուն ու պսպղուն աչքերով տղայի մասին ես՝ նրան առաջին դասարանից դասավանդած ուսուցիչս, ով այսօր սրտի կծկումով է գիտակցում այն փաստը, որ այդ աչքերն այսուհետ փակվեցին:

Անմահացած հերոս Հովհաննես Մարությանի հերոսությունների մասին պատմում է նրա ուսուցչուհին. ճանաչենք մեր հերոսներին

Սիրո՞ւմ էր սովորել, ուսման առաջամարտի՞կ էր, անխոս ենթարկվում էր դպրոցի ներքին կարգապահական կանոնների՞ն՝ ոչ մի էական նշանակություն չունեցող բաներ են: Նա լավ ընկեր էր, համարձակ տղա, և վստահ եմ, այսօր բոլորն են համոզված դրանում: Ափսոս, որ այսքան թանկ վճարեց հերոսի անունն ու պատիվը վաստակելու համար:

Անմահացած հերոս Հովհաննես Մարությանի հերոսությունների մասին պատմում է նրա ուսուցչուհին. ճանաչենք մեր հերոսներին

Պատերազմն արդեն քանի օր է՝ անորոշության մեջ է դոփում, համենայն դեպս, իբր՝ ավարտվել է: Երբ մենակ եմ ինքս ինձ հետ, այս օրերի համար ամենաթանկ ու ամենացավոտ ակնթարթների մեջ աչքերիս առաջ հառնում է փոքրիկ Հովհաննեսը՝ վերնաշապիկը մասամբ տաբատից դուրս, փայլուն աչքերը այս ու այն կողմ տարուբերելով, հայացքը վճիտ, ուղղախոս ու շիտակ:

Անմահացած հերոս Հովհաննես Մարությանի հերոսությունների մասին պատմում է նրա ուսուցչուհին. ճանաչենք մեր հերոսներին

Ես իմ բոլոր սաներին եմ սիրում: Ինձ համար երբևէ չի եղել ու չկա վատ երեխա: Այսօր ես ինձ համարում եմ մարդ, ով թանկին է կորցրել: Բայց ցավը, որ ներսից կրծում է ինձ, տեղի է տալիս, երբ հասկանում եմ, որ ամբողջ կյանքն իր առջև ունեցող այդ զուլալ տղան գիտակցված մահվանն ընդառաջ գնալով՝ պայքարել է մինչև վերջին շունչը:

Հով ջան, ես՝ քո տարիների ուսուցիչը, ում աչքի առաջ ես մեծացել ու հասակ առել, այսօր խոստովանում է, որ դու կյանքի դաս ես տվել քեզանից տարիքով ու կրթությամբ շատ ավելի վերև կանգնած հարյուրավորների: Ես խոնարհվում եմ քո սխրանքի, քաջության ու պսպղուն, զուլալ հայացքիդ առաջ: Խունկ ու խոնարհում, հավերժ փառք քեզ, տղես, որ այլևս լույս ես:

Անմահացած հերոս Հովհաննես Մարությանի հերոսությունների մասին պատմում է նրա ուսուցչուհին. ճանաչենք մեր հերոսներին

Քանի ապրում ես մարդկանց սրտերում, ուրեմն ողջ ես, իսկ ես իմ մասով վստահեցնում եմ քեզ, որ դու այլևս անմահ ես: Հովհաննեսը փրկել է 102 հոգու կյանք, վիրավոր ընկերոջը հասցրել հիվանդանոց և նորից վերադարձել Շուշի, որի մատույցներում էլ զոհվել է նոյեմբերի 7-ին»:

Понравилась статья? Поделиться с друзьями: