Ինչպես հայտնի է, այսօր Ն. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել տարբեր համայնքների բնակիչների հետ, խոսել նրանց հետ, անձամբ ծանոթացել խնդիրներին:
Գաղտնիք չէ, որ սյունեցիներից շատերը մեծ դժկամությամբ են ընդունել վարչապետի այցի մասին տեղեկությունը և որոշել են բոյկոտել այն: Փակվել են ճանապարհներ: Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Սիսիանի եկեղեցում:
Եկեղեցում մոմ վառելուց հետո վարչապետը մոտեցել է, որ բարևի եկեղեցու քահանային, սակայն քահանան՝ Պարգև Զեյնալյանը, ձեռքը վերև է բարձրացրել՝ չսեղմելով վարչապետի ձեռքը, որից հետո նա ձեռքով դուրս գալու նշան է արել վարչապետին:
Այս մասին իմանալով՝ սիսիանցիներից շատերն ուղղվել են եկեղեցի: Արսեն Ավագյանը ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչպես են սիսիանցիները գնում եկեղեցի: Նրանք այնտեղ չեն գտնվում քահանային: Սակայն իրենց վրդովմունքն են հայտնում այն առիթով, որ նա վարչապետին նման վերաբերմունքի է արժանացրել: