Ս․ Ամրոյանը ու «հող» խումբը յուրահատուկ տեսահոլովակ են ներկայացրել

Սևակ Ամրոյանը, «Հող» խումբը ՝ «Դրդո» անունով  նոր կատարում ու տեսահոլովակ են ներկայացրել։ Ժողովրդականը դիջեյական բիթերով շատ յուրահատուկ կատարում են ներկայացրել։ «ՀՈՂ» խումբը իր գործիքավորումներով արդեն իսկ հայտեր է ներկայացրել որպես ժող․ երգի յուրահատուկ մշակող, իսկ Սևակի վոկալը տվել է միստիկական, ազգային աննկարագրելի էֆֆեկտ։

Ս․ Ամրոյանը ու "հող" խումբը յուրահատուկ տեսահոլովակ են ներկայացրել

Բասը նվագում է ՝ Դավիթ Պողոսյանը, թառը՝ Զարեհ Գալստյանը, միքսը արել է Դերհովան։ Ռեժիսորը ու մոնտաժը արել է Տիգրան Պետրոսյանը։ Տեխնիկական հատվածը՝ Նարեկ Դանիելյանը։ Հոլովակը տնային պայմաններում է նկարված։ Ատմոսֆերան և ժամանակակից է և հին։

Ս․ Ամրոյանը ու "հող" խումբը յուրահատուկ տեսահոլովակ են ներկայացրել

Գործիքավորման մեջ բազմաձայնության մեջ յուրահատուկ է հնչում թառն ու բասսը։ Երևի ամենահետաքրքիր մշակումներից է այս հին, երևի արդեն մոռացված երգի։ Սևակը ակտիվություն է ցուցաբերում ու սկսել է նաև համագործակցել այնպիսի արտ-հաուզ երաժիշտների հետ, որոնց հետ թարմություն է պատում ժողովրդական երգերին, դրանց գործիքավորումներին։

Ս․ Ամրոյանը ու "հող" խումբը յուրահատուկ տեսահոլովակ են ներկայացրել

Առանց ժամանակակից զարկերակների, անհնար է հինը բերել մեր օրեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: