Ավարտվեց վարչապետի գլխավորությամբ Կառավարության անդամների և ժողովրդի Սգո երթը դեպի Եռաբլուր: Ճանապարհին վարչապետին էին մոտենում տարբեր անձիք, իրենց սատարումն ու աջակցությունը հայտնում նրան, նշում, որ սիրում ու հավատում են նրան:
Երթը, բարեբախտաբար, ընթացավ առանց ընդհարումների, ինչ մասին համացանցում անհանգստություններ էին հայտնում շատ մտահոգ անձիք, քանի որ տեղում ազատամարտիկների մի խումբ էր հավաքված, որի նպատակն էր պատ կազմել ու ներս չթողնել վարչապետին:
Եռաբլուրի մուտքի մոտ տեղի ունեցավ մարդկանց հոծ զանգվածների սեղմում, ապա վարչապետն իրեն ուղեկցող խմբի հետ մտավ Եռաբլուր:
Այնտեղ վարչապետը մոտեցավ մեր անմահացած հերոսների շիրիմներին, գրկախառնվեց նրանց հարազատների հետ, ծնկի իջավ նահատակված հերթսների շիրիմների առաջ, խոնարհվեց, խունկ ծխեց:
Հաղորդավար Ալեքսանդր Սայադյանը այս մասին գրում է. «Ովքե՞ր են երթը խոչընդոտողները, եթե զոհվածների շիրիմների մոտ հարազատները գրկախառնվում են վարչապետի հետ»:
Սգո երթի տեսագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ: