Դանիել Իոնիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այսօրվա Սգո երթի շարասյունը

Հայկական երկու պետություններում սուգ է, իսկ նահատակված հերոսների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Այսօր կեսօրին մեկնարկած Սգո համազգային երթը ընթացավ բավականին թեժ միջավայրում, սակայն առանց միջադեպերի: Երթից հետո ընդդիմադիր դաշտի շատ ներկայացուցիչներ սոցհարթակում դիմում էին Դանիել Իոնիսյանին:

Դանիել Իոնիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այսօրվա Սգո երթի շարասյունը
Քանի որ Դ. Իոնիսյանն ամեն օր ներկայացնում է դրոնով նկարահանված նյութեր՝ ցույց տալով, թե ընդդիմության ցույցերին ու երթին քանի մարդ է մասնակցում, ընդդիմադիրները պահանջում էին, որ նա հրապարակի նաև այսօրվա երթի նկարահանումը:

Դանիել Իոնիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այսօրվա Սգո երթի շարասյունը

Դանիել Իոնիսյանի արձագանքը չուշացավ. նա քիչ հրապարակել է պահանջված տեսանյութը, որտեղ երևում է, թե այսօր ինչպես են մարդիկ Սգո երթով ընթացել դեպի Եռաբլուր: Հոլովակում երևում է, թե ինչքան մարդ կա: Մարդկանց շարքը ձգվում է բավականին երկար:

Դանիել Իոնիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է այսօրվա Սգո երթի շարասյունը

Դանիել Իոնիսյանի հրապարակած տեսանյութը, որն արված է անօդաչու թռչող սարքի միջոցով, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: