Այսօր Վրույր Հարությունյանի հոբելյանն է

Այսօր անկրկնելի տաղանդի տեր հրաշալի դերասան Վրույր Հարությունյանի հոբելյանն է՝ յոթանասունամյակը։ Ապագա արվեստագետը լույս աշխարհ է եկել 1949ի դեկտեմբերի 19ին՝ Կիրովականում։ Ուսանել է Կիրովականի միջնակարգ դպրոցում։ 1971ից 1974ն ուսանել է «Հայֆիլմին» կից դերասանական ստուդիայում՝ Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։

Այսօր Վրույր Հարությունյանի հոբելյանն է

Հարությունյանն ուսանելու տարիներին աշխատել է վանաձորյան Հ․ Աբելյանի անվ․ պետդրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1975ից 1977ն աշխատել է արտաշատյան Ա․ Խարազյանի անվ․ պետթատրոնում, 1982ից 1998ը վերադարձել է վանաձորյան պետթատրոն։ 1977ից 1982ն ապրել է Ռուսաստանում։

Այսօր Վրույր Հարությունյանի հոբելյանն է

1998ին ընկերների հետ հիմնել է վանաձորյան քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը՝ մինչև 2001ը լինելով թատրոնի դերասան և գլխ․ բեմադրիչ, 2003ից՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվ․ դրամթատրոնի դերասան: Նա ավելի քան հիսուն հրաշալի դերեր է կերտել։ 2017ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։

Այսօր Վրույր Հարությունյանի հոբելյանն է
Շնորհավորում ենք հրաշալի դերասանին՝ մաղթելով նորանոր անմոռանալի դերեր՝ հնարավորինս շատ։

Понравилась статья? Поделиться с друзьями: