Այսօր լրանում է վաստակավոր ու սիրված դերասան Արմեն Մարությանի վաթսունիննամյակը: Արմեն Մարությանը ծնունդով Երևանից է: Նա դպրոցական կրթությունը ստացել է Չեխովի անվան դպրոցում, որից հետո ուսանել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ ստանալով դերասանի մասնագիտություն:
Արմեն Մարությանը սովորել է Վարդան Աճեմյանի արվեստանոցում, որից հետո նույն թատրոնում սկսել է աշխատել որպես դերասան:
Հենց այստեղ էլ ապագա դերասանի ուղին խաչվում է մեկ այլ տաղանդավոր դերասանի՝ Ալլա Վարդանյանի ուղու հետ, ում հետ կազմում են գեղեցիկ ընտանիք: Նրանք միասին են մինչ հիմա: Զույգը երկու սուստր ունի: Ինչպես հայտնի է, այս տարին սիրված դերասանի կրտսեր դստեր ընտանիքի համար ողբերգական եղավ:
Արմեն Մարությանը մեծ հաջողությամբ տարիներ շարունակ հանդես է եկել զուգահեռաբար թատրոնում, հեռուսատսերիալներում, ֆիլմերում և այլ նախագծերում: Նա խաղացել է ավելի քան հարյուր դեր:
Իր տաղանդավոր կերպարակերտումների համար դերասանը բազմիցս արժանացել է մրցանակների, հուշամեդալների և ոսկե մեդալի: