Կարեն Գևորգյանը հայ զինվորներին նվիրված երգ է հրապարակել

Կարեն Գևորգյանը նոր երգ է հրապարակել, որը նվիրված է հայ զինվորին, այն հերոս տղանին, ովքեր առանց վարանելու կանգնեցին հակառակորդի դեմ՝ պաշտպանելով հայրենի հողը: Լուսավոր տղաներ, ովքեր նախընտրեցին գիտակցված մահը:

Կարեն Գևորգյանը հայ զինվորներին նվիրված երգ է հրապարակել

Երգիչը երգի սկզբնամասում իր պատկառանքն ու շնորհակալությունն է հայտնում մեր հերոս տղաներին՝ նշելով, որ ինքն էլ այդ տղաների և հայրենիքի մասին երգելով է կարողանում օգնել իր հայրենիքին:

Կարեն Գևորգյանը հայ զինվորներին նվիրված երգ է հրապարակել

Երգը մարտական գործողությունների նկարագրություն է: Նկարագրվում է գիշերային տեսարաններ, մարտական դժվարություններ, հայոց զինվորների անսասան կամքն ու հզորությունը:

Երգիչը լիահույս է, որ մեր ազգի մոտ ամեն ինչ լավ է լինելու, քանզի մենք երկրագնդի վրա համար առաջին ազգն ենք: Երգին զուգահեռ զուցադրվում են մեր հերոս տղաների լուսանկարները: Երգն ընդմիջարկվում է Շիրազյան հայտնի տողերով:

Կարեն Գևորգյանը հայ զինվորներին նվիրված երգ է հրապարակել

Կարեն Գևորգյանի երգը, որը բավականին տխուր տրամադրություններ է արտահայտում, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: