«Ծննդավայրս հանձնեցին, հորս կյանքը խլեցին, հայրական տունս երազանք մնաց»․ Սերգեյ Շաքարյանի որդի

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը փոխանցել է Արցախի Հերոս, հզոր հրա մանատար Սերգեյ Շաքարյանի որդու խոսքերը։ Անչափ հուզիչ է ստացվել։ «Ես Սևակ Շաքարյանն եմ՝ քաղաք Հադրութից, (որն այլևս իմը չէ,որը պատմության մեջ առաջին անգամ դարձել է թուրքի վայելքի քաղաք, որի համար ամաչում եմ հորս գերեզմանին հայրենասիրությունից խոսելուց), գն դապետ Սերգեյ Շաքարյանի որդին։ Պատե րազմի օրերին հայրս ստացել է Արցախի հերոսի կոչում։ Հորս ճանաչողները կփաստեն՝ նա լավ հայր էր, հոգատար ամուսին, լավ ընկեր, հիանալի հրա մանատար, իր կյանքի տարիների մեծ մասը նվիրել էր Հայոց բա նակին։

«Ծննդավայրս հանձնեցին, հորս կյանքը խլեցին, հայրական տունս երազանք մնաց»․ Սերգեյ Շաքարյանի որդի

Ցավոք այս պատե րազմը մեզանից տարավ մեր հորը՝ չթողնելով նրանից ոչ մի հուշ։ Միակ հուշը մեքենան է, որն ըստ տեղեկությունների պատե րազմի օրերին վերցրել են ավտոտնակից, այնուհետև մեքենան տեսել են Հայաստանի տարածքում՝ Սիսիանում։

«Ծննդավայրս հանձնեցին, հորս կյանքը խլեցին, հայրական տունս երազանք մնաց»․ Սերգեյ Շաքարյանի որդի

Պահանջում եմ ՀՀ ոստիկանությանը կիրառել բոլոր ու ժերը, հնարավորն ու անհնարինը, տրամադրել ինձ որոշակի տեսանյութեր՝ գործի ընթացքն արագացնելու և նոր փաստեր ձեռք բերելու համար։ Կարծում եմ՝ հորս կատարած սխրագործությունների համար արժե գործին ավելի լրջորեն մոտենալ, և որքան հնարավոր է օգնել մեզ գտնելու հորս մեքենան։ Մեր հոր մեքենան մեզ համար շատ կարևոր է։

«Ծննդավայրս հանձնեցին, հորս կյանքը խլեցին, հայրական տունս երազանք մնաց»․ Սերգեյ Շաքարյանի որդի

Ծննդավայրս հանձնեցին, հորս կյանքը խլեցին, հայրական տունս երազանք մնաց, գոնե մեքենային արժանի ենք։ Հերոսների պահած դի րքերից մեզ հուշ չի մնացել, գոնե նրանց հիշատակը հարգենք և նրանց պատկանելիքը պահենք ըստ արժանագույնի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: