Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով իրավիճակից ելքի հնարավոր տարբերակներին, իր սոցհարթակում վերականգնվելու և ոտքի կանգնելու առաջարկություն է անում: Նա գրում է. «Ընկճվшծությունն ու մшզnխիզմի վերածվող ինքնшխшրшզшնումը անկումի տանող ուղիներն են: Մինչդեռ պետք է կենտրոնանալ տնտեսական առաջընթացի ու քաղաքական արդիականացման վրա: Հայաստանն ունի ապագա և պետք է ոտքի կանգնի:
Եվ այդ ներկան ու ապագան պետք է բազավորվի գիտա-արդյունաբերական համալիրի լիաարժեք գործարկման ու մշակութային վերելքի վրա: Առաջին հերթին անհրաժեշտ է կագի բերել «լեռնամետալուրգիական տնտեսությունն» ու, ի վերջո, գործարկել ոչ մետաղական հանքարդյունաբերությունը. առանց հետաձգման:
Մնացած օղակները կշարժվեն իներցիոն ուժով: Ինչ վերաբերում է չարաբաստիկ իշխանափոխությանը, ապա դրա համար կա երկու օրինական ճանապարհ.
*ընտրություններ/նաև վաղաժամկետ/,
*ՀԱՆՐՔՎԵ:
Այլ ուղին Գողապետության վերադարձն է, որը հակադիր է հայության բացարձակ մեծամասնության շահերին: Վերակազմակերպվե’ք ու պինդ մնացե՛ք»,- իր միտքն ավարտել է Լ. Շիրինյանը: