Դերասան Վահագն Խաչատրյանը գրում է. «Ինձ թվում է պետք է ձևավորել մարդկանց մի խումբ, որոնք չունեն կրnնական, քաղաքական, uեռական, անձնական գաղափարներ, բայց հասուն են գաղափարապես, որոնք ունակ են որոշումներ կայացնել և տեր կանգնել իրենց կայացրած որոշումներին:
Օբյեկտիվ մի խումբ, ովքեր բաղկացած կլինեն ցանկալի է գժերից բառիս ամենամաքուր և ջինջ իմաստով, ովքեր պատրաստ են միանալ իրար ու մաքրել այս աղբը: Եթե իմ այս կոչը կարդում եք և կարծում եք՝ դուք ունեք նման մտավոր և անձնական տոկունություն ու համառություն, եկե՛ք անենք դա կամ կnրենք шնհետ»:
Մեկ այլ հրապարակման մեջ նա գրում է. «Ես չեմ ցանկանում՝ այլնտրանք չունենալու պատճառով էս nչխարները նորից գան: Որ ինչ գան: Այսինքն՝ մենք սենց անունակ ա՞զգ ենք, մենք ինքնասիրություն ընդհանրապես չունե՞նք, հը՞:
Այսինքն՝ եթե չլինի 3 nւժ, պիտի գնա՞նք: Ու արա ո՞ւր, էլ ո՞ւր գնանք, էլ ի՞նչ տանք. եզրին ենք, արա, ուշքի՛ եկեք։ Մի՛ լացեք, մի՛ հիասթափվեք, մի՛ նեղացեք, մի՛ ջղայնացեք, միացե՛ք հայեր. երկիր ենք կորցնում»: