«Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ»

Դավիթ Դավթյանն անմահ հերոս Գևորգ Արշակյանի մասին գրում է. «Չճանաչելով մեծարելու մասին: Չենք շփվել, չենք հանդիպել: Ցավոք և արդեն ուշացած: Այս երիտասարդին չեմ հասցրել դասել մտերիմներիս շարքում, էլի ցավոք ու դժբшխտшբար: Գևորգ Արշակյան, ֆանտաստիկ ուսանող ու մարդ, հայրենակից ու անմահության խորհրդանիշ:

"Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ"
Նրա մասին, պատմել, հետևաբար, չեմ կարող, նրան պատկերացնել, անշուշտ, հաջողվում է: Մարդկանց մատնում է նույնիսկ ժպիտն ու պարզությունը: Ճանաչեք նրան, նրան էլ: Համալսարանականներն այս հարցում նախանձելի են, նրա հասակակիցները հիշողություններով կկիսվեն, հաստատ կկիսվեն: Գևորգի կրթական ու նաև զինվորական ճակատագիրը վավերագրության անսահմանության ճանապարհին է:

"Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ"

Այս ամենախելացին նույնպես հերոսացել է, Շուշիում, քաղաքը պահելիս: Կարող էր չլինել այնտեղ, հյուսիսն են իրեն ու ընկերներին վստահել: Բայց միացել էր Շուշիի պաշտպաններին, ինքնակամ ու առաջնահերթ: Այսպիսի օրինակները մեկնաբանություն չեն ենթադրում: Արձանագրում ու խորը շունչ ես քաշում: Պակասեց այսպիսի տղաներից ևս մեկը:

"Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ"

Հերոսների մասին պատկերացումները, երևի թե պետք է վերախմբագրել, վերաձևակերպել: Իհարկե փառք ու պատիվ բոլոր մասնակիցներին, փառք ու պատիվ զինվորին ու սպային, կամավորին ու թիկունքից օգնող հային: Բայց հերոսներն առանձին աստղեր են լուսավորների մեջ: Մենք հերոսների ճանաչման ու լուսաբանման մի նոր շարք ունենք:

"Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ"

Գևորգ, ֆանտաստիկ հասակակից, Հայկական բանակի սպա ու նվիրյալ, պետք էր և ավելի քան պետք է ճանաչել քեզ: Այն ժամանակ քեզնով ու քո խառնվածքով, հիմա քո ընկերների վկայություններով: Սա բnլnրիս առաքելությունը պիտի լինի: Պատիվ ունեմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: