Դավիթ Քոչինյանը Վանաձորից էր: Նա սովորել է Ռուսաստանի «Ռшդիшցիոն քիմիական կենսաբանական ակադեմիայում»: Ուսումնառության ընթացքում աչքի է ընկել բացառիկ պատասխանատվությամբ, առաջադիմությամբ ու խելացիությամբ:
Ուսումնառությունից հետո Դավիթը վերադարձել է հայրենիք, ապա ծառայության անցել՝ նշանակվելով ԱՀ «Քիմիական զորամասի» դասակի հրամանատար՝ ավագ լեյտենանտ կոչումով:
Դավիթը ծառայության մեջ նույնպես լավագույն որակներ է դրսևորել՝ ավելի բարձր կոչումների արժանանալով: Դավիթը չորս տարի առաջ մասնակցել է Ապրիլյան քառօրյային:
Նա շատ կարգապահ ու խստապшհшնջ հրամանատար էր: Ծառայությանը զուգահեռ նաև դասախոսություններ էր կարդում սպայական կազմի համար:
Դավիթն իր լավ ծառայության համար արժանացել է պարգևների, պատվոգրերի ու շնորհակալագրերի: Արցախյան վերջին պшտերшզմի հենց ամենասկզբից Դավիթը դարձյալ առաջնագծում էր: Նա մարտերին մասնակցել է մինչև հոկտեմբերի քսանմեկը:
Հոկտեմբերի քսանմեկին Դավիթը Հադրութի Դրախտիկ գյուղում անմահանում է: Նա ունի գեղեցիկ ընտանիք, հրաշք դստրիկներ, որոնց հետ սիրում էր անցկացնել իր ողջ ազատ ժամանակը: