Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Այս օրերին շատ զինվորներ շարունակում են հիվանդանոցային բուժումներ ստանալ, իսկ ոմանք արդեն որոշ չափով ապաքինվել են և կարող են տուն վերադառնալ՝ տանը շարունակելու վերականգնողական բուժումը: Հիվանդանոցային բուժում էր ստանում նաև Լևոնը:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Լևոն Սահակյանը Քաղցրաշեն համայնքից է: Նա վիրավորում է ստացել արցախյան մարտերի ժամանակ:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Միառժամանակ բուժում ստանալով «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ նա արդեն որոշակիորեն ապաքինվել է և դուրս է գրվում հիվանդանոցից:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Դուրս գրվելիս Լևոնը որոշել է իր յուրօրինակ ու առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Նա բոլորին վարդերի գեղեցիկ փնջեր է նվիրել՝ նրանց մեծապես շնորհակալ լինելով իրենց անմնացորդ, հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Բժիշկներն էլ իրենց հերթին Լևոնին են ծափահարություններով, ջերմ ու շնորհակալական խոսքերով ուղեկցել՝ նրան լիակատար ապաքինում և առողջություն մաղթելով:

Հերոս Լևոնը հիվանդանոցից դուրս գրվելիս բուժանձնակազմին ծաղիկներ է նվիրել

Հիվանդանոցից դուրս գալով՝ Լևոնը առաջին հերթին գնացել է եկեղեցի՝ իր աղոթքն առ Աստված հղելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: