Այսօր Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշք երգչուհի Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է․ նա տոնում է վաթսուներկուամյակը։ Էռնան ծնվել է 1958ին՝ Երևանում: Էռնան բեմ է բարձրացել առաջին անգամ 16տարեկանում․ նա «Գայա» ջազկվարտետի մենակատարուհին էր: Յուզբաշյանը մինչև 20տարեկան Բաքվում է ապրել։ 1979ին ավարտել է Բաքվի պետ․ երաժշտ․ ուսումնարանը:

Այսօր Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է

Բաքվում բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան: 1980ին «Սերպանտին» անսամբլի կազմով մեկնել է Ուկրաինա և Մոլդովա՝ հանրահայտ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ համագործակցելու։ Նա մասնակցել է երաժշտ․ մրցույթների, արժանացել մրցանակների։ 1982ից հանդես է եկել Կ․ Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետէստրադային նվագախմբում։

Այսօր Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է

1984ից ներկայանում է որպես անհատ երգչուհի: 1988ին հրավիրվել է երևանյան ջազքոլեջում դասավանդելու։ 1991ին հրավիրվել է Հայաստանի ժողարտիստ Արթուր Գրիգորյանի ղեկավարած Հայաստանի Երգի պետթատրոն: 1994ին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում:

Այսօր Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է
2010ին երևանյան Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի թատրոնում կայացել է Յուզբաշյանի մենահամերգը: 2015ին մենահամերգներ է ունեցել Գյումրիում և Ստեփանակերտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: