Սարգիս Ծատուրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Սարգիս Ծատուրյանը Երևանից էր: Նա ընտանիքի միակ զավակն էր և ընդամենը տասնինը տարեկան էր: Սարգիսը միշտ սիրել է մեքենա վարել և ցանկանում էր ունենալ իր անձնական մեքենան: Այդ նպատակը նա մտադիր էր կյանքի կոչել զինծառայությունից հետո:

Սարգիս Ծատուրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Դպրոցն ավարտելուց հետո Սարգիսն ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում: Համալսարանական կրթությունը նա ընդմիջել է՝ մեկնելով զինծառայության: Նա զինծառայության է մեկնել նախորդ տարվա ամռանը:

Սարգիս Ծատուրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Սկզբնական շրջանում Արմավիրի զորամասում զինծառայությունն անցկացրած երիտասարդին ծառայությունից վեց ամիս անց փոխադրում են Արցախ: Նա իր ծառայության մնացած մասը շարունակում է Կուբաթլուի զորամասերից մեկում: Սարգիսի զինծառայությունը, ցավոք սրտի, համընկնում է արցախյան վերջին պшտերшզմի հետ:

Սարգիս Ծատուրյանի կյանքի ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին
Նա, ի թիվս շատ զինծառայողների, ամուր կանգնում է իր դիրքերում՝ մղելով համառ մարտեր: Սարգիսը ծնողների հետ վերջին անգամ խոսում է հոկտեմբերի քսանմեկին, իսկ հաջորդ օրը երիտասարդն ընկնում է՝ բռնելով անմահության ուղին և անավարտ թողնելով իր երազանքները:

Понравилась статья? Поделиться с друзьями: