Ինձ համար դեռ վաղուց էր շատ բան պարզ դարձել, բայց հենց նոր, երբ լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ իր իսկ շուրթերից հնչեց այն, որ նա ողջ պատերազմի ընթացքում որևե մարտական հրահանգ չի տվել, որևե ռազմական գործողության չի «խառնվել», ապա ավելի համոզվեցի, իմ այն տեսակետին, որ ամբողջ Արցախյան գեներալական և հրամանատարական կազմը լինելով ավելի «սերժաքոչարյանամեդ», նրանք ավելի շուտ կարող էին լսել և կատարել սերժաքոչարյանական հրահանգները, քան Նիկոլ Փաշինյանի..
Այս ամենը նրա համար, որ Արցախյան պատերազմում շահարկվում է այն փաստը, որ անընդհատ նահանջի հրահանգ է եղել և այդպես պարտվեցինք…
Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում կգտնվեն ազնիվ Ռազմական Ոստիկանության քննիչներ և դատախազներ, որոնք կկարողանան բացահայտել, թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում է նահանջի հրահանգ տվել, երբ թշնամու ուժերը տվյալ դիրքում ավելի թույլ են եղել քան Հայոց բանակի։
Հ.Գ. Հիշեցում, սերժ սարգսյանի և լուկաշենկոյի ձայնագրությունը, որտեղ Արցախի շուրջ դիվանագիտությունը վերածվել էր փողոցային առք ու վաճառքի, իսկ ձայնագրությունը անջատվեց, երբ սերժ սարգյսանը ասաց, որ նա 5-ի փոխարեն 6 կտա, արդյունքում չիմացանք, այն, որ միգուցե ալիևը 7 միլիարդ առաջարկեց և առք ու վաճառքի գործարքը ավարտվեց։ Առողջ եղեք, իսկ ամենակարևորը տրամաբանեք ինքնուրույն և եղեք սթափ։