Կյանքից հեռացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Կյանքից հեռացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ Այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը։

Կյանքից հեռացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Նշենք, որ 80-ամյա Վովա Փաշինյանը շուրջ մեկ շաբաթ է, ինչ գտնվում էր հիվանդանոցում: Նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:

Վովա Փաշինյանը ծնվել է Ջարխեչ գյուղում, կնոջ Երջանիկ Չիբուխչյանի հետ բնակվում էր Իջևանում, վերջինս Վովա Փաշինյանի երկրորդ կինն է: Նշենք, որ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից, ովքեր 1815 թ-ին գաղթել են Աչաջուր գյուղից։

Կյանքից հեռացել է Նիկոլ Փաշինյանի հայրը
Նիկոլ Փաշինյանը և նրա երկու եղբայրները՝ Արտակը և Արմենը, ծնվել են Վովա Փաշինյանի առաջին կնոջից՝   Սվետիկ Հովհաննիսյանից, որը եղել է տնային տնտեսուհի: Նիկոլ Փաշինյանի մայրը մահացել է վաղուց, երբ վարչապետը դեռևս 12 տարեկան էր:

Կյանքից հեռացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Վովա Փաշինյանը Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է ֆիզկուլտուրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: