«Դուք էլ կարող էիք դա անել…» երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գրելով հետևյալը. «Իմ պատկերացմամբ մարդու ամենահզոր արժանիքը արժանապատվության զգացումն է, սեփական անձը ճիշտ գնահատելու և հարգելու կարողությունը։ Արդեն եղավ սարսափելին, որ պիտի չլիներ։ Քո ժողովուրդը, որին դու այնքան էիր «սիրում ու պաշտում», որ պատրաստ էիր հանուն նրա զոհաբերել քեզ, շոկ է ապրում։

"Դուք էլ կարող էիք դա անել..." երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
Դաժան բան է` տեսնել հազարավոր ընտանիքների կորուստները, որդեկորույս մայրերի անելանելի վիճակը, փողոցում կանգնած հայ տղամարդու բարձրաձայն լացը անհայտ կորած զավակի համար, այն տղամարդու, որի հպարտությունը երբեք թույլ չէր տա անգամ հարազատների մոտ կորուստը, հոգու խռովքը արտահայտեր արցունքով։

Անորոշությունն ու հուսահատությունը քայքայում են ազգը, աշխարհին հայտնի մեր ամենագեղեցիկ երկիրը վերածվել է համատարած քաոսի։ Ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու իր վերջը։ Քաջ հասկանում ենք, որ եթե պшտերшզմ է, կամ հաղթում են կամ պարտվում։ Բայց սա պարտություն չէր, ինչ որ հանելուկային մի բան էր, գուցե ստոր խաղ էր իմ ազգի գլխին, կամ հերթական «դամոկլյան սnւր», որ ճոճվեց, և uև գործը եղավ։

"Դուք էլ կարող էիք դա անել..." երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Մի բան գիտեմ,որ աշխարհի ամենահզորներն անգամ, առանց բացառության, ունենում են սխալներ ու թուլություններ։ Գիտեմ նաև, որ երբ իրենց ողջամտությամբ, տվյալ իրավիճակը ճիշտ գնահատելու, հայրենիքն ու ժողովրդին սիրելու կարողությամբ ճիշտ որոշում են կայացնում և կանխում հետագա աղետները։

Դուք էլ կարող էիք դա անել։ Անմիջապես գիտակցել սարսափելի աղետը, ներողություն խնդրել և հեռանալ։ Համոզված եմ, որ ժողովուրդը կհասկանար ու չէր նզովի։ Երբ պատկերացնում եմ, որ մարդը ողջ կյանքում պետք է ապրի անեծքի մեջ, դավաճանի պիտակը վրեն, սարսափից ցնցվում եմ։

"Դուք էլ կարող էիք դա անել..." երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Այդ խայտառակ նոյեմբերի 9-ից արդեն մեկ ամիս է անցել, բայց պшտերшզմը դեռ շարունակվում է թշնամու այլ միտումներով։ Թուրքն ու ազերին անչափ ոգևորված են մեր երկրի ներքին լարվածությամբ և ծրագրում են իրենց հետագա ստոր պլանները։ Ժամանակը կարճ է։

"Դուք էլ կարող էիք դա անել..." երգչուհի Լիլիթ Կարապետյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Միթե այս ամենը դուք չեք տեսնում և մտահոգվում։ Երկուսուկես տարի առաջ ժողովուրդը հնարավորություն տվեց ձեզ ղեկավարել այս երկիրը։ Հիմա այս ժողովուրդը տառապում է և ապագա չունի։ Հանուն ժողովրդի հրաժարական տվեք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: