Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշք երգչուհի, անկրկնելի Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է․ նա տոնում է երեսուներկուամյակը։ Գեղեցկուհին լույս աշխարհ է եկել 1987ի դեկտեմբերի յոթին՝ Երևանում։ Մինչև 2002թվականն ուսանել է Ջրբաշյանի անվ․ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։

Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

2005ին ավարտել է Հայաստանի Երգի պետթատրոնի վոկալի բաժինը։ Հայտնի է դարձել 2006ին՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին մասնակցելով, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը։

Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Դրանից հետո մասնակցել է «Ընծա» մրցույթին, որտեղ լավագույնն է ճանաչվել՝ արժանանալով Գրան պրիի։ 2011ին ավարտել է երևանյան Կոմիտասի անվ․ պետկոնսերվատորիայի ջազ — վոկալի բաժինը։

Այսօր Լիլիթ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Լիլիթն անչափ սիրված է իր քաղցրիկ ձայնի ու հնչեղ ելևէջների համար։ Նրա դեբյուտային «Նրան» ալբոմը, որը թողարկվել է 2011ին, անչափ հայտնի է դարձել երկրագուների շրջանում։ Նրա գեղեցկագույն տեսահոլովակները միլիոնավոր դիտումների են արժանանաում յութուբում, իսկ համերգներին, որպես կանոն, ասեղ գցելու տեղ չի լինում։

Понравилась статья? Поделиться с друзьями: