Փաշինյանը չի պարտվել, պարտվել է ՀՀ-ն. Բոլորս պարտվել ենք վերջին քսան տարվա հետևանքով

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան․ անսպասելի չէր այս հարվածը։ Այնպես չէ հանգիստ նստած էինք, հարվածը եկավ։ Մենք վերջին 20տարիների ընթացքում ուղիղ գնում էինք դեպ այս օրը։

Չլուծվող տարբերակը, մնում էր ապահով տարբերակ։  Ձգվեց ձգվեց մինչ այն պահը, երբ եկավ Փաշինյանը, ով փորձ չուներ ու ուներ մեծամտություն։

Փաշինյանը չի պարտվել, պարտվել է ՀՀ-ն. Բոլորս պարտվել ենք վերջին քսան տարվա հետևանքով

Նա որդեգրեց էնպիսի կոշտ քաղաքականություն, որը օր առ օր մոտեցրեց կռվին։ Մենք ոչ մի քայլ չարեցինք, որ հեռացներ մեզանից կռիվը, կամ դարձներ անհնարին։ Չենք գնացել բանակցությունների, որոնք վարել են գերհզոր երկրները։

Փաշինյանը չի պարտվել, պարտվել է ՀՀ-ն. Բոլորս պարտվել ենք վերջին քսան տարվա հետևանքով

Եկավ Փաշինյանը ու ասեց ես եկա բանակցելու մի կետից՝ իմ կետից։ Կամ մարդը, որ պիտի մասնակցի փոխզիջումների բանակցություններին, հայտարարում է ֆիդայական կարգախոս՝ Հայաստանը մերն է։

Ալիևն էլ այս հայտարարություններից օգտվեց, քանզի նա ուզում էր հենց էսպես լուծել խնդիրը։

Փաշինյանը չի պարտվել, պարտվել է ՀՀ-ն. Բոլորս պարտվել ենք վերջին քսան տարվա հետևանքով

Փաշինյանը չի պարտվել, պարտվել է ՀՀ-ն։ Բոլորս պարտվել ենք վերջին քսան տարվա հետևանքով։ Հասունացրել ենք այս խնդիրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: