«Կյանքս՝ կյանքիդ գնով…» Քրիստինե Պեպելյանի անչափ հուզիչ երգը

Մերօրյա անմահ հերոսների մասին արդեն իսկ ստեղծվել են բազում սրտառուչ ու հուզիչ ստեղծագործություններ: Իրողությունը, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը, հիրավի, ողբերգական է: Դա է պատճառը, որ իրողության մասին գրված գործերը ևս ողբերգական երանգ ունեն:

"Կյանքս՝ կյանքիդ գնով..." Քրիստինե Պեպելյանի անչափ հուզիչ երգը

Այս դժվարին վիճակում նմանօրինակ գործերը մխիթարական ազդեցություն են ունենում: Հատկապես հուզիչ ու սրտառուչ է Քրիստինե Պեպելյանի կատարմամբ ներկայացված «Կյանքիդ գնով» երգը:

"Կյանքս՝ կյանքիդ գնով..." Քրիստինե Պեպելյանի անչափ հուզիչ երգը

Երգը ներկայացնում է նորօրյա հերոսների սխրանքը: Իրավացիորեն շեշտվում է նրանց անձնվիրության գնով պաշտպանած թիկունքային ապահովությունը: Երգը ներկայացված է անմահացած մեր հերոս տղաների, թանկ կորուստների լուսանկարները:

"Կյանքս՝ կյանքիդ գնով..." Քրիստինե Պեպելյանի անչափ հուզիչ երգը

Լուսանկարներ, որոնցից ճառագում է լույս ու ջերմություն: Լույս ու ջերմություն, որով պետք է լուսավորվեր Հայաստանի ապագան: Նրանց ընդհատված լուսապայծառ ուղին պարտավոր են շարունակել ողջ մնացածները, որոնց կյանքը սեփական կյանքի գնով պաշտպանել են մեր նահատակված տղաները:

"Կյանքս՝ կյանքիդ գնով..." Քրիստինե Պեպելյանի անչափ հուզիչ երգը

Ք. Պեպելյանի հուզառատ ու անչափ գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: