«Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ. նա վիրավորվա՞ծ է, գերի՞ է»

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որ պատերզամական օրերին ակտիվորեն պայքարում էր ադրբեջանական սադրանքների դեմ ի լուր աշխարհի, նոր նախաձեռնություն է սկսել իր սոցհարթակում: Նա այս դժվարին օրերին ներկայացնում է մերօրյա հերոսների սխրանքների մասին պատմող հրապարակումներ:

"Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ. նա վիրավորվա՞ծ է, գերի՞ է"

Թոմաշ Լեխ Բուչեկի հերթական հրապարակումը, սակայն, ոչ թե զինվորականների սխրանքների մասին է, այլ վարչապետի և նրա որդու մասին: Թոմաշ Լեխ Բուչեկն իր սոցհարթակում հանրայնացրել է վարչապետի և նրա որդու լուսանկարը՝ գրելով հետևյալը.

"Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ. նա վիրավորվա՞ծ է, գերի՞ է"

«Բոլորը քննադատում են վարչապետ Փաշինյանին: Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, ով կռվել է Արցախի պաշտպանության համար: Նա վիրավորվա՞ծ է: Նա գերի՞ է: Պետք է մտածել հերոս զինվորների մասին, Հայաստանի որդիների մասին»:

"Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ. նա վիրավորվա՞ծ է, գերի՞ է"

Իր սոցհարթակում այս հրապարակումը կիսելով՝ մանկավարժ Հասմիկ Իսրայելյանը գրել է. «Ամոթ մեզ, որ հայամետ օտարերկրացին է «ֆայմեցնում», թե ինչպես մեզ ավելի հայամետ պահենք, հազար ամոթ․ մարդն ասում է՝ մի հատ լրջացեք ու հերիք է Փաշինյան բզկտեք, հարգելի «հայասերներ ու մարդասերներ»…»

"Ես ուզում էի հարցնել, թե ի՞նչ է կատարվում նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ. նա վիրավորվա՞ծ է, գերի՞ է"

Понравилась статья? Поделиться с друзьями: