Պահանջում ենք, որ մեր երեխաները մինչև նոյեմբերի 30-ը, դեկտեմբերի 1-ը հանվեն Արցախից․ զինծառայողների ծնողներ

Քանի որ նոյեմբերի երեսունին իրականացվելու է Լաչինի ու Բերձորի հետ կապված պայմանավորվածությունը, որը նախանշված է եղել համաձայնագրով, ուստի արցախյան զորամասերի զինվորականների ծնողները լրջորեն անհանգիստ են:

Պահանջում ենք, որ մեր երեխաները մինչև նոյեմբերի 30-ը, դեկտեմբերի 1-ը հանվեն Արցախից․ զինծառայողների ծնողներ

Նրանք ունեն լուրջ մտավախություն, որ հնարավոր է արդյունքում իրենց տղաները հայտնվել ռազմագերու կարգավիճակում: Ուստի նրանք որոշակի պահանջ են ձևակերպել՝ հավաքվելով կառավարական շենքի մոտ՝ բարձրաձայնելու այն:

Պահանջում ենք, որ մեր երեխաները մինչև նոյեմբերի 30-ը, դեկտեմբերի 1-ը հանվեն Արցախից․ զինծառայողների ծնողներ

Իսկ պահանջը հստակ է. նրանք պահանջում են, որ իրենց տղաները դուրս բերվեն Արցախից մինչև դեկտեմբերի մեկը, իրենց ծառայությունը շարունակեն Հայաստանում: Ծնողներից մեկը պատմում է, որ իր տղան մարտերի ժամանակ վիրավորում է ստացել, միառժամանակ բուժում է ստացել և վերադարձել է Արցախ:

Պահանջում ենք, որ մեր երեխաները մինչև նոյեմբերի 30-ը, դեկտեմբերի 1-ը հանվեն Արցախից․ զինծառայողների ծնողներ

Խոնարհվելով բոլոր զոհվածների հիշատակի առաջ՝ ծնողները խնդրում են, որ իրենց միանան այլ քաղաքացիներ, որ միահամուռ ջանքերով կարողանան իրենց պահանջը տեղ հասցենեն և արդյունք ունենան, այլապես նրանք պատրաստվում են գնալ նույնիսկ հացադուլի: Մանրամասները՝ կից ներկայացված տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: