«Կշշնջաս «ՄԱՄ» ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…» անհնար է կարդալ առանց արցունքների

Շահանե Մեժլումյանը գրում է. «Պրոֆեսիոնալ կարդիովիրաբույժ, որ արտասահմանյան ճանաչված բուժհաստատություններում վերապատրաստում անցնելուց հետո հայրենիքում բազում վիրահատություններ է արել եւ հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկել…

"Կշշնջաս "ՄԱՄ" ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…" անհնար է կարդալ առանց արցունքների

ԵՊԲՀ-ի Քո դասախոսներն ու ընկերները, Քո համաքաղաքացիները, Քեզ ճանաչող բոլոր-բոլորը գիտեն, որ ՍԱ պիտի լիներ ՔՈ պատմությունը, որ, ավաղ, կիսատ թողեցիր ճանապարհի հենց սկզբում…

"Կշշնջաս "ՄԱՄ" ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…" անհնար է կարդալ առանց արցունքների

Ես չգիտեմ՝ ինչ ասեմ Քո մայրիկին, ինչպես սփոփեմ նրան, ախր, ես էի խնդրել՝ ոչ մի վայրկյան հույսը չկորցնել, հավատալ, որ գալու ես, թեկուզ վիրավոր, որ խնամելու ենք , ամոքելու վերքերդ, տաք ճաշ բերելու Քեզ: Նա հենց այդպես էլ արել է` հույսով, հավատքով ու աղոթքով 37 օր՝ զօր ու գիշեր սպասել է Քո վերադարձին…

"Կշշնջաս "ՄԱՄ" ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…" անհնար է կարդալ առանց արցունքների

Բայց Դու գալու ես… Կգաս լուսադեմին՝ արևի շողի հետ, չարաճճիորեն կիջնես քնած փոքրիկ քրոջդ այտին, կհամբուրես ու կգուրգուրես նրան՝ ինչպես առաջ… Երազի մեջ այցի կգաս մայրիկիդ, ամուր կփարվես կրծքին, կշշնջաս «ՄԱՄ» ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…

"Կշշնջաս "ՄԱՄ" ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…" անհնար է կարդալ առանց արցունքների

Գորիսյան ցուրտ ու մառախլապատ երեկոներին ամուր կփաթաթվես հորդ մեջքին ու կտաքացնես նրան… մեկ ամսում ծերունի է դարձել … Կռվի ու զարկի պահին ուժ կտաս Առյուծ եղբորդ բազկին, թեւ ու թիկունք կլինես նրան պայքարի ժամին, ապրելու ու արարելու ուժ կտաս հուսահատության պահին…

"Կշշնջաս "ՄԱՄ" ապրեցնող երեք տառը ու կսրբես արցունքն աչքերի…" անհնար է կարդալ առանց արցունքների

Իրիկնադեմին մեղմ քամու հետ կգաս, կխառնես մազերը, կհամբուրես այտը սիրածդ աղջկա, որին այդպես էլ չհասցրեցինք տեսնել ու ճանաչել… Քեզ ամեն օր ու ամենուր ենք փնտրելու, ԲԱԲԻԿ ջան…»

Понравилась статья? Поделиться с друзьями: