Տիգրան Ասատրյանի բացառիկ երգը՝ նվիրված մեր հերոսներին. «Հայ զինվոր»

Հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը հեռավորությունից փորձում է իր կարողությունների սահմանում օգնել դժվարության մեջ գտնվող հայրենակիցներին: Այս համատեքստում երգիչը նոր երգ է պատրաստել, գործընկերների հետ տեսահոլովակ ստեղծել երգի հիման վրա:

Տիգրան Ասատրյանի բացառիկ երգը՝ նվիրված մեր հերոսներին. "Հայ զինվոր"

Երգիչը նախապես տեղեկացրել է, որ երգը յութուբում տեղադրված է գովազդների հետ ուղեկցված, ինչի շնորհիվ էլ դիտումները գումար են բերելու, որն էլ ուղղվելու է մեր զինծառայողների աջակցության ֆոնդին:

Տիգրան Ասատրյանի բացառիկ երգը՝ նվիրված մեր հերոսներին. "Հայ զինվոր"

Երգը վերնագրված է «Հայ զինվոր»: Բավականին լուրջ աշխատանք է տարվել տեսահոլովակի պատրաստման գործի վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Լևոն Աբրահամյանը հեղինակել է երաժշտությունը, իսկ երգի խոսքերը հեղինակել է Գոգա Սիմոնյանը:

Տիգրան Ասատրյանի բացառիկ երգը՝ նվիրված մեր հերոսներին. "Հայ զինվոր"

Երգիչը խոստովանում է, որ երգի ձայնագրման գործընթացը բավականին դժվար է եղել, քանի որ նա շարունակ հուզվել է ու չի կարողացել երգել: Երգում զինվորը դիմում է սիրելի մայրիկին, նրան սպասելու հորդոր անում:

Տիգրան Ասատրյանի բացառիկ երգը՝ նվիրված մեր հերոսներին. "Հայ զինվոր"

Տ. Ասատրյանի անչափ հուզիչ երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: