Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգի պրեմիերան. «Առաջ, առաջ»

Արցախյան մարտերում հերոսացած մեր խիզախ զինվորականների ու հրամանատարական նվիրյալ կազմի անասելի սխրանքների մասին դեռ երկար է խոսվելու, պատմվելու ու երգվելու: Արցախյան մարտերում իր բացառիկ պրոֆեսիոնալիզմով աչքի է ընկել նաև հրամանատար Արթուր Սարգսյանը:

Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգի պրեմիերան. "Առաջ, առաջ"

Հենց Արթուր Սարգսյանի վառ հիշատակին էլ նվիրված է Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգը, որի պրեմիերան եղել է ժամեր առաջ: Երգում արժևորվում ու գնահատվում է հրամանատար Արթուր Սարգսյանի գործն ու անցյալը:

Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգի պրեմիերան. "Առաջ, առաջ"

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Լուսինե Գրիգորյանն է: Երգում արտահայտվում է հրամանատարին և հայ զինվորականին բնորոշ հզոր ու հաղթական ոգին:

Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգի պրեմիերան. "Առաջ, առաջ"

Երգի տեսահոլովակում տեղ են գտել հրամանատար Ա. Սարգսյանի մասնակցությամբ հերոսական դրվագներ, հիշարժան կադրեր:

Աղասի Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու նոր երգի պրեմիերան. "Առաջ, առաջ"

Ա. Իսպիրյանի և Ռ.Սասունցու գեղեցիկ, հզոր ու ոգեշունչ նոր երգը, որ նվիրված է մեր նվիրյալ հրամանատարներից մեկին՝ նվիրյալ զինվորական Արթուր Սարգսյանին, կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: