Պատրաստեք համեղ տորթ ընդհամենը րոպեների ընթացքում՝ միկորալիքային վառարանի օգնությամբ:
Սկսենք պատրաստումը: Հարիչով հարում ենք 2 ձու, ավելացնում ենք մի պտղունց աղ և պատառաքաղով խառնում: Այժմ վերցնում ենք ճաշի գդալ և բոլոր մթերքները լցնում ենք դրանով: Լցնում ենք 6 գդալ կաթ և 6 գդալ շաքարի փոշի: Բոլորը լավ խառնում ենք: Այստեղ հենց մաղում ենք 5 գդալ ալյուր և 1 գդալ կակաո, որից հետո խառնում ենք: Սոդան խառնում ենք քացախի հետ և ավելացնում ենք խմորին, նաև 2 գդալ ձեթ: Խառնում ենք նորից և վերջ, խմորը պատրաստ է:
Լցնում ենք խմորը ձևակաղապարի մեջ և դնում միկրալիքային վառարանի մեջ 800 Վ-ի ուժգնության տակ և չբացել դուռը: Պետք է եփվի 10 րոպե:
Հանում ենք տորթի շերտը, կտրում և թողնում ամբողջովին սառչի:
Մինչև սառչում է , պատրաստում ենք կրեմը: Վերցնում ենք 20 տոկոս յուղայնությամբ թթվասեր, ավելացնում ենք շաքարի փոշի, լավ հարում ենք և վերջ: Կպցնում ենք շերտերը կրեմով: բանանը կտրում ենք օղակների, լցնում մեջտեղի շերտի կրեմի վրա և դնում երկրորդ շերտը, զարդարում շոկոլադի փշրանքներով:
Կարող եք մատուցել միանգամից, կարող եք նաև թողնել մի փոքր ներծծվի:
Տորթի պատրաստման պրոցեսը մանրամսն կարող եք նայել վիդեոհոլովակում: