«Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն…»

Բակուր Մելքոնյանը գրում է. «Պատկերացնու՞մ եք, հարազատ ընկերս, որը բավականին հաջողված բիզնես ունի Հայաստանում, երեկ եկել էր ինձ ճանապարհեր ու օդնավակայանում ինձ ասում ա. Ապեր որոշեցի, գնալու եմ Հայաստանից: Ասում եմ. Ի՞նչ ա եղել:

Պատասխանում ա. Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն, էս պատերազմական օրերին, մեր մյուս բիզնեսմեն ընկերների կողմից հավաքված գումարով, առաջնագծի համար դռոններ առնելուց մեջը բավականին փող ա աշխատել: Ասnւմ եմ. ես էլ ըտենց մի դեպք գիտեմ ու պարզվեց նույն մարդու մասին ենք ասում…

"Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն..."

Մի քիչ վրդովված ասեցի. Եղբայր, նախ առաջին, դե հիմա ինձ ազնիվ ասա, քանի մարդու գիտես, որ պատերազմի ժամանակ բան ու գործ թողած կպել էր առաջնագծին օգնելու գործին, փող էր տալիս, կամավոր աշխատանքներ էր անում: Ասում ա. Լիքը: Համառում եմ. Մի հատ թիվ ասա, մոտավոր քանի՞ հոգի:

Ասում ա. Դե մի քանի հազար: Ասում եմ. Բա էդ ո՞նց ա, մի քանի հազարի մեջ մեկ-երկու տականքի մասին լսում եք ու ազգից ու երկրից հիասթափվում եք ու ուզում եք Հայրենիքը լքել: Էլի մի հարց- չբավարարվելով շարունակում եմ ես-պատահո՞ւմ է, որ քո աշխատակիցներից մեկը խաբի կամ գողություն անի: Ասում ա. Իհարկե լինում ա, հետո ի՞նչ: Գործից ազատում եմ:

"Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն..."

Ասում եմ. Իյա, էդ խի՞ ես ռադ անում, հենա հիասթավի բիզնեսիցդ, թող գնա: Նա էլ թե՝ Հn չես ասում, այ ախպեր, էդ ԻՄ բիզնեսն ա: Լավ ճանաչելով վերին աստիճանի հայրենասեր ընկերոջս, հարցնում եմ. Իսկ Հայաստանը ու՞մ երկիրն ա:

"Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն..."

ԻՄ երկիրն ա- արդեն ոգևորված ու բնազդաբար պատասխանում ա ընկերս: Բա քո ցավն էլ տանեմ ես, բա ԻՄ ու ՔՈ երկիրը, ՄԵՐ երկիրը մենք ինչի՞ պիտի լքենք, թող այ էդ խաբեբան, թալանչին ու դավաճանները լքեն:

"Էս ինչքան դավաճանության դեպքեր եմ լսում, երեկ էլ իմացա, որ ինձ ծանոթ մի բիզնեսմեն..."

Խոսակցությունն ավարտվում է երկիրը չլքելու կարևոր գաղափարի մասին եզրահանգմամբ: Հ. Գ. Երկիրը կարելի է լքել միայն գործնական նպատակներով, այն էլ կարճ ժամանակով))) Մի շաբաթից վերադառնում եմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: