«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից և…». Նիկոլայ Գրիգորյանի հուզիչ գրառումը որդու վերադարձի մասին

Տավուշի մարզպետի խորհրդական, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից և…». Նիկոլայ Գրիգորյանի հուզիչ գրառումը որդու վերադարձի մասին

51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից: Տունս լցվեց: Աշխարհս դատարկ է. քանի տուն կարոտ մնաց իր տան սյանը, իր տան ճրագին: Ապրածս կյանքն իմաստազրկվեց, խունացավ, ներկաս՝ անարժանապատիվ, նվաստ ու անորոշ, ապագաս՝ վտանգված: Տղաս Աղդամի տակից՝ պապ, կներես, ձեր գրավածները մենք հանձնում ենք:

Ճգնաժամային կառավարման բոլոր պլանները կազմվում են վատթարագույն սցենարների վրա: Նման սցենար նույնիսկ վատթարագույն սարսափ երազներում չկային: Մեղավորը ես եմ, մենք ենք, որ գլուխներս կախ փորձեցինք մեր գործն անել, ժողովրդի մատից գոնե մի փուշ հանել՝ երկրի կառավարումը վստահելով մոլորյալ ժողովրդիս ընտրյալներին, որ նրանք էլ մենապետություն ու կռապաշտություն ձևավորեն: Ինձ համոզում են, որ ամեն ինչ միտումնավոր է արվել, կանխամտածված: Իմ ուղեղում դա չի տեղավորվում, չի էլ մտնում, ուր մնաց տեղավորվի:

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից և…». Նիկոլայ Գրիգորյանի հուզիչ գրառումը որդու վերադարձի մասին
Բայց… էդ թուղթը ստորագրած կոտրած ձեռքը մի հատ չդողա, իր հայրենիքի մի մասը, հազարավոր զավակներին ու նրանց ապագան կորցրած, պետությունն ու պետականությունը կործանման դուռ բերած, 10 միլիոն հայի արժանապատվությունից զրկած, ի պաշտոնե ժողովրդի հայրը՝ մի կաթիլ տղամարդկային ժլատ արցունք չունենա, զղջում, ափսոսանք, մեղքի զգացում չունենա, անընդհատ մեղք ու մեղավոր, դավաճանություն փնտրի իր շրջապատից դուրս:

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից և…». Նիկոլայ Գրիգորյանի հուզիչ գրառումը որդու վերադարձի մասին

Չնայած ինձ սպիսատ արեցին, բայց ոնց էի ուրախացել, որ արդարության, արդարադատության, արժանապատվության հաղթարշավ կլինի, համահայկական պետություն կստեղծվի՝ համահայկական մտքի, գաղափարի, բազկի, ներուժի,ֆինանսների… համահավաք ներգրավումով, գրագետների, խելոքների, հզորների, արմատներ ունեցող արժանապատիվ պրոֆեսիոնալների պետություն-հայրենիք:

Էս ինչ լոնք-քայլ էր՝ դեպի անցած հարյուրամյակ:
Դեհ, կներեք, չստացվեց, մենք այլ բան էինք ուզում, գոնե այս փրկվածով ուրախացեք:

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից և…». Նիկոլայ Գրիգորյանի հուզիչ գրառումը որդու վերադարձի մասին

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, հիմա էլ չեմ զբաղվելու, բայց դիմակայունության ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար կյանքս էլ կտամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: