Բաղադրամասեր խմորի համար ՝
300 գ ալյուր
250 գ կարագ
1 հատ ձու
կես բաժակ մածուն
1/4 թ. գդալ աղ կես թ. գդալ
սոդա 1/3 թ.
գդալ քացախ
Միջուկի համար ՝
230 գ շաքարավազ
250 գ կարագ վանիլ,
230 գ ալյուր
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել, կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել ձու, մածուն, աղ, սոդա և քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա:
Պատրաստենք խորիզը։
Շաքարավազը կարագի հետ լավ տրորել, ավելացնել վանիլ և իհարկե ալյուր: Խմորը բաժանել 2 մասի:
Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: