«Շատ մեծ ցա վով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը»․ Անի Քոչար

Տաղանդաշատ լրագրող և գրող Անի Քոչարը հուզառատ ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

«Շատ մեծ ցա վով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը»․ Անի Քոչար
«Շատ մեծ ցա վով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական մարդ: Մի քանի դրվագ կարող եմ պատմել նրա մասին, որն էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը: 2013-ին մի մեծ միջոցառման էի հրավիրված, որում նաև ելույթ պետք է ունենայի, անդրադառնում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց, նրանց խնդիրներին և մեր երկրում հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը: Ելույթս զգացմունքային ստացվեց, իսկ նա սկզբից մինչև վերջ, ելույթիս զուգահեռ արտասվեց: Միջոցառումից հետո մոտեցավ, մենք մինչ այդ երբևէ չէինք հանդիպել: Այնքան անմիջական, պարզ ու համեստ էր:

«Շատ մեծ ցա վով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը»․ Անի Քոչար

Մեկ այլ առիթով (ինձ մի հուսահատ մայր էր դիմել, ում երեխային խլել էր թուրքաբնակ հայրը և դա տական գործընթացների համար նրան բավական կլորիկ գումար էր անհրաժեշտ, ես այդքան գումար չունեի օգնելու համար, որոշեցի դիմել այդ ժամանակվա 1-ին տիկնոջը), բաց նամակով դիմեցի Տիկին Սարգսյանին: Ժամեր անց ինձ հետ կապ հաստատեցին և գումարը փոխանցեցին այդ երիտասարդ մայրիկին, ինչի շնորհիվ նաև արդյունքում նա հետ վերադարձրեց իր փոքրիկին:

«Շատ մեծ ցա վով ընդունեցի Տիկին Ռիտայի մահը»․ Անի Քոչար

Օրինակները շատ են, որոնք ցույց են տալիս ժպտադեմ ու բացսիրտ այս տիկնոջը, ում մահն անժամանակ էր: Ցա վում եմ շատ և հոգուն հանգստություն մաղթում: Թող ննջի խաղաղությամբ: Լույս իջնի հոգուն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: