Որոշել էր երբ ամուսնանար, աղջիկ պիտի ունենար և անվանակոչեր մահացած մոր անունով․ 33 օր կռվեց, ավաղ ընկավ հերոսի մահով

Մեր անմահ հերոսներին միացավ 1996թվ․-ին ծնված Ժորա Քթրյանը։ Ծնունդով Շիրակի մարզ գյուղ Մայիսյանից էր։Դպրոցն ավարտել էր բարձր առաջադիմությամբ, 2014-2018թթ․-ին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, սովորելու ընթացքում մասնակցել է վազքի մրցումների՝ զբաղեցնելով առաջին տեղը,ստացել բազում մեդալներ և պատվոգրեր։ Որպես պայմանագրային զինծառայող 2018թ․-ին գործուղվել է Մարտակերտ, ստացել ավագ լեյտենանտի կոչում, մասնագիտությամբ հրետանավոր էր։

Որոշել էր երբ ամուսնանար, աղջիկ պիտի ունենար և անվանակոչեր մահացած մոր անունով․ 33 օր կռվեց, ավաղ ընկավ հերոսի մահով

Սեպտեմբերի 26-ին գնացել էր հարազատ Գյումրի՝ այցելելու մոր գերեզմանին, իսկ լույս 27-ի առավոտյան զինվորի զանգից տեղեկանալով, որ սկսվել է պատերազմը, առանց վարանելու մեկնում է ռազմաճակատ՝ միանալու իր զինվորներին ու մարտական ընկերներին։

33 օր հերոսաբար կռվելով, անում է հնարավորն ու անհնարինը, կյանքի գնով փրկում է իր զինվորների կյանքը, և նույնիսկ վիրավոր վիճակում հրաժարվում է գնալ հոսպիտալ, վիրակապում է վերքը և շարունակում կռվել հանուն հայրենիքի։

Որոշել էր երբ ամուսնանար, աղջիկ պիտի ունենար և անվանակոչեր մահացած մոր անունով․ 33 օր կռվեց, ավաղ ընկավ հերոսի մահով

Հոկտեմբերի 29-ի առավոտյան զանգում է հայրիկին, սիրտ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ լինեն, և որ անպայման հաղթելու ենք։ Ժամը 1-2 սահմաններում, սարքի դնելով նոր ստացած զինտեխնիկան, հակառակորդի արձակած կրակից ստանում է բեկորային վնասվածքներ և հերոսաբար զոհվում՝ կիսատ թողնելով իր բոլոր երազանքներն ու նպատակները, մենակ թողնելով 4 քույրերին և հորը։

Որոշել էր երբ ամուսնանար, աղջիկ պիտի ունենար և անվանակոչեր մահացած մոր անունով․ 33 օր կռվեց, ավաղ ընկավ հերոսի մահով

Շատ ընկերասեր էր, հայրենասեր,ասում էր զինվորների հետ որպես հրամանատար չեմ կարող լինել, չեմ կարող հրամայել, գոռալ,մենք իրար շատ լավ հասկանում ենք որպես ընկերներ։

Քրոջ խոսքերով, պատերազմի օրերին երբ զանգում էր, ասում էր, որ մոր հոգին իր հետ է, կպաշտպանի։ Նպատակ ուներ՝ ամուսնանար, աղջիկ երեխա ունենար։ Որոշել էր մոր անունը դնել։

Որոշել էր երբ ամուսնանար, աղջիկ պիտի ունենար և անվանակոչեր մահացած մոր անունով․ 33 օր կռվեց, ավաղ ընկավ հերոսի մահով

Ավաղ նախընտրեց բռնել հավերժի ճամփան․․․

Փառք քեզ, հերոս․․․քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: