«Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա…» ճանաչենք մեր հերոսներին

Կարեն Հովհաննիսյանն իր սոցհարթակում հերթական ներբողական հրապարակումն է նվիրել մերօրյա հերոսներից մեկին: Նա գնահատանքի խոսքեր է նվիրել Հարութ Բանոյանին՝ նշելով, որ նրա անունը ոսկե տառերով մնալու է հայոց պատմության էջերում:

"Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա..." ճանաչենք մեր հերոսներին

Կարեն Հովհաննիսյանը գրել է. «Հարութի մասին չենք կարող խոսել դրվագներով, քանի որ նա չի ապրել դրվագային կյանքով։ Նրա ողջ կյանքը եղել է կենսագրություն՝ հանուն Հայրենիքի։

"Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա..." ճանաչենք մեր հերոսներին

Նույնիսկ Հայաստանի մասին խոսելիս չէր ասում Հայաստան, ասում էր՝ Հայրեինք։ Ինչպես զավակը հորն ու մորը անունով չի դիմում, այնպես էլ Հարութը Հայաստանին չէր դիմում անունով։

"Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա..." ճանաչենք մեր հերոսներին

Հարութի մասին շատ երկար կարելի է խոսել և երբեք չհոգնել, բայց քանի որ Հարութը չէր սիրում շատ խոսել, այլ գերադասում էր գործել և միայն գործել, ուստի այսօր էլ մենք՝ իր ընկերները, համախոհները, պետք է գործենք, ավարտին հասցնենք այն, ինչը կիսատ է և սկսենք նորը, ինչը կտանի հզոր Հայաստան և Արցախ ունենալուն։

"Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա..." ճանաչենք մեր հերոսներին

Սիրելի Հարութ, երբեք չէինք պատկերացնի, որ այս օրը լինելու է, որ այս օրը կանգնելու ու այս տեքստն ենք ասելու, մեր նպատականերն այլ էին, մեր ծրագրերին այլ էին»:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: