Ցավալի. «Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը…»

Սարգիս Գոքորյանն իր սոցհարթակում գրում է. «Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը… սա ցավ է: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյան. լոռեցիներին անչափ հարազատ է այս անունը: Մարզի հոգևոր առաջնորդը առաջին հերթին բոլորի լավ բարեկամն էր: Ամենուր, ամեն ամեն հարցում հոգևոր հոտը զգում էր իր առաջնորդի հոգածությունը:

Ցավալի. "Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը..."

Անօթևաններից մինչև անապահով ընտանիքներ, զինվորականներից մինչև ազատամարտիկների ընտանիքներ, բոլոր բոլորի խնդիրներով ապրում էր Չուլջյանը, նա ծնողական հոգածությամբ ամենադժվար և ամեաուրախ պահերին կանգնում էր հավատացյալ հայորդիների կողքին ու ասում` Ես ձեզ հետ եմ:

Ցավալի. "Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը..."

Սրբազան առաջնորդը հայտնի էր իր խիստ և սթափեցնող քարոզներով, նա մշտապես այս կամ այն ոլորտների ներկայացուցիչներին իբրև պահանջատեր առաջնորդ` արժեքավոր խորհուրդներ էր տալիս, հաճախ նախատում ու ցույց տալիս ճիշտ ուղղությունը` ասելով, որ պետք է անվերապահ ծառայել հայությանը:

Ցավալի. "Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը..."

Սրբազանի աֆորիզմ դարձած նշանաբանն էր . «Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը»: Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը օծել ու վերաօծել է շուրջ 6 տասնյակ աղոթատեղի` այսպիսով բարձրացնելով, վերստին արժեվորելով հայ եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դերը:

Ցավալի. "Կյանքից հեռացել է լոռեցիների սրբազանը..."

Գուգարաց թեմի առաջնորդի համար անսահման կարևոր էր նաև գյուղական համայնքների բնակիչներին հոգևոր կյանքին մասնակից դարձնելը, սա էր նաև պատճառը, որ եկեղեցաշինությունը վաղուց հատել է քաղաքաների սահմանը…»

Понравилась статья? Поделиться с друзьями: