Մահացել է Մանվել Գրիգորյանը

Առավոտյան վաղ ֆեյսբուքյան հարթակում տեղեկություն տարածվեց այն մասին, որ վախճանվել է Մանվել Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, նա արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ընդգրկված է դատական գործընթացների մեջ և ունի առողջական վատ վիճակ, որը գնալով ավելի էր վատանում:

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Այս մասին տեղեկություն է հանրայանցրել փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով պաշտպանում էր Մ. Գրիգորյանի շահերը դատարանում, ինչպես նաև հրապարակումներ են արել Մ. Գրիգորյանի հետ մտերիմ մարդիկ, ինչպես օրինակ՝ Կարեն Ավագյանը:

Մահացել է Մանվել Գրիգորյանը

 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը վաթսունչորս տարեկան էր: Նա ծնունդով Արշալույս գյուղից էր: Ժամանակին սովորել է Ստեփանակերտի և Երևանի պետական համալսարաններում: Ապա նաև եղել է Ղարաբաղի և Հայաստանի Ազգային ժողովների պատգամավոր:

Մահացել է Մանվել Գրիգորյանը

 

Նա մասնակցել է Արցախյան ազատամարտին, իրականացրել է Հողեր գյուղի և այլ շրջանների ազատագրման գործընթացները, ապա նաև պարգևատրվել բարձրագույն պարգևներով ու շքանշաններով:

 

Եղել է ԵԿՄ վարչության նախագահը:

Понравилась статья? Поделиться с друзьями: