«Եթե հայտարարությունը չեք չեղարկելու, ապա․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Երբ պատե րազմի կեսերից զգում էինք, որ առաջնագ ծում մեր տղաները հոգնել են, նախ փորձեցի իրենց հետ կարճ հեռախոսակապերում համոզել, որ շատ սահուն ու նրբորեն բարձրացվի մի 5 օրով փոխարինման հարցը։ Ընդվզեցին «քեռի, հոպար, ախպեր, անհնար է, ոչ մեկս մեր ընկերներին մենակ չենք թողնի, եթե կարում եք բոլորին սմենափոխելու հարցը լուծեք, իջնենք լողանանք, հանգստանանք, նորից բարձրանանք դիրքեր»: Խոսափողի այս կողմում էլ ես էի հասկանում, որ դա անհնար է, որովհետև տեսնում էի վիճակը…

«Եթե հայտարարությունը չեք չեղարկելու, ապա․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Բայց փորձեցի խոսել Արծրուն Հովհաննիսյանի ու այլոց հետ, թեպետ գիտակցում էի, որ պատե րազմի թափանիվը խայտառակ արագ է պտտվում ու դա անհույս է… Շատ շատ բանավիճել ենք, չպատմեմ… Այլևս անավարտ թվացող պատե րազմի վերջին շաբաթը մտածում էի այն, ինչ ասեցին տղերքս հր ադա դարի չա րաբաստիկ հայտարարության լուսադեմին եթե չկանգնեցվեր, մենք բոլորս չէինք գալու, այնքանը, որքան մնացել է, դա էլ կորցնելու էինք… Քրոջս երկու տղաները գրեթե հրաժեշտի տեքստ էին ասել տնեցիներին, ինչ լինում է, թող լինի, մլուսը՝ «մամ, պապ, իմացեք, որ ձեզ շատ սիրում եմ, եթե առաջիկա օրերին չզանգենք, չխառնվեք…»։

«Եթե հայտարարությունը չեք չեղարկելու, ապա․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Մի կողմ դնեմ պարտադիր զո րահավաքի թեման, որը որքան էլ կարևոր է, կապ չունի գրելիքիս հետ։ Երեկ իմացա, որ ՀՀԿ-ն ընդհանրապես կամավորական ջոկատ չի էլ ուղարկել, ԲՀԿ-ն մինչև վերջ մարզվել է, բայց հրաժարվել առաջնա գիծ գնալ, Հայրենիքը գնացել է, բայց եղել է ոչ թե առաջնագծում, այլ 9 օր ՊԲ պատասխանատվության գոտում, Լուսավոր Հայաստանն էն գլխից ասել էր, որ չի պատրաստվում առաջնա գիծ գնալ… Եթե ճիշտ գիտեմ, ՔՊ-ն, ՀՅԴ-ն են միայն ջոկատներ ուղարկել… Եթե որևէ այլ կուսակցության անուն չեմ գրել, կներեք։ Բայց հիմա եմ հասկանում, թե ինչու սմենափոխ չէր կարող լինել ու այնտեղ գնացածներն ուղղակի հետդարձի ճանապարհ չունեին…

«Եթե հայտարարությունը չեք չեղարկելու, ապա․․․»․ Ստյոպա Սաֆարյան

 

Ազնիվ խոսք, չեմ մեղադրում, ըստ որում կուսակցական շրջանակներից դուրս բոլորին, ովքեր նույնպես չեն գնացել։ Չեք/չենք գնացել, կամքն ու իրավունքը ձերն է/մերն է։ Բայց պատե րազմի ու խաղաղության, պարտվելու ու հաղթելու մասին ոչ դուք, ոչ ես չպետք է խոսենք։ Այդ ամենի մասին իսկապես պետք է խոսեն նրանք, ովքեր այնտեղ կյանք են դրել, ամեն ինչ զո հասեղան բարձրացրել։ Եթե դեմ ենք հր ադա դարի, մեզ պարտադրված հայտարարությանը (իսկ իմ սրտից էլ արյուն է գնում դրա համար) ու ուզում եք փրկել Արցախը, ապա պետք է ասեք, թե ումով եք/ենք շարունակելու կռ վել։ Միայն թե չասեք մեր, այլոց տղաներով… Եթե հայտարարությունը չեք չեղարկելու, ապա այդ դեպքում այս օրհասական պահին բոլորի համերաշխությունը Հայաստանը պատե րազմի հետևանքներից դուրս բերելու առայժմ միակ տեսանելի ելքն է’ մինչև ավելի հանգիստ իրավիճակում քաղաքական համակարգի լեգիտիմության հարցը լուծելը։ Գրելու շատ բան կա, բայց սա չէի կարող չասել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: