Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
ԵՎ ԴՈ՞Ւ, ՆԱԽԱԳԱՀ
Բարև, նախագահ Արմեն Սարգսյան:
Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ, որ Ձեր անձին դիմելիս «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերն հիշեմ ու ա՛յդ տոնով գրեմ:
Ես խորին հարգանք ունեմ իմ երկրի Նախագահի ինստիտուտի հանդեպ, բայց Ձեր անձի հանդեպ հարգանքս չպահպանվեց հատկապես այս վերջին իրադարձություններից հետո: Եվ եթե հիմա ԴՈՒՔ-ով եմ դիմում Ձեզ, դա արդեն Ձեր անձին չի վերաբերվում:
Երբ Դուք Հայաստանում վարչապետի պաշտոնն էիք զբաղեցնում, ես հույսեր էի կապում Ձեզ հետ, մանավանդ երկրաշարժից հետո դժվարին ժամանակներ էին, ու Դուք էլ, կարծես թե, մեծ եռանդով էիք սկսել աշխատել: Բայց դա կարճ տևեց, և արդեն Անգլիան էր Ձեր ապրած երկիրը:

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
Դուք այնտեղից չէիք «մոռանում» Հայաստան երկիրը, բայց Ձեր այդ չմոռանալն ես հիմա չակերտների մեջ եմ առնում, որովհետև պարզ դարձավ, որ այստեղ հանքարդյունաբերության մեծ հետաքրքրություններ ունեիք: Հանքեր, որոնցից մեկը Ամուլսարն է, որ դրամաշորթությամբ մեր երկրի վզին էր փաթաթել այն ժամանակ Հայաստանի նախագահի աթոռը բռնազավթած սեռժիկ սարգսյանը: Այդ փաթաթանը մինչև հիմա չի հանգուցալուծվում, և այն սեռժիկի թողած ժառանգություններից մեկն է, որը մնում է որպես խարան երկրի վրա: Դուք այդ գործարքում Ձեր փայաբաժինն ունեք, որն արդեն անժխտելի է: Ահա առիթ, որ սեռժիկ սարգսյանը շատ հեշտությամբ Ձեզ հրավիրեց դառնալ Հայաստանի նախագահ-Թագուհի (Անգլիայի պարտադրմամբ, իհարկե), որովհետև սեռժիկին թվում էր, թե իր խոսատումի դրժմամբ դառնալով վարչապետ, արդեն շարունակելու է տեր ու տիրական մնալ մեր դժբախտ երկրին: Եվ Դուք էլ, հավանաբար եկաք՝ ավելի մոտիկից գործի դնելու Ձեր անձնական բիզնեսը: Բայց 2018-ի հեղափոխությունը վերջ դրեց սեռժիկի երազանքներին, իսկ Դուք, ի դժբախտություն մեզ, մնացիք նախագահ և Ձեր ապաշնորհ գործունեությունը շարունակեցիք:

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
Դուք առանձնապես անելիք չունեիք՝ երեխաների հետ պաղպաղակ էիք ուտում, մեկ-մեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր էիք ստորագրում: Ջհանդամը, մենք էլ համակերպվել էինք Թագուհու Ձեր պահվածքին:
Այդպես երջանիկ ապրում էիք՝ ժողովրդից թաքուն պահելով Հայաստանում ու Անգլիայում Ձեր ունեցած բիզնես ծրագրերը, և պատահական չէ, որ Դուք համարվում եք աշխարհի հարուստներից մեկը:
Դուք, հանցագործ անտարբերությամբ, այդ երկու տարիներին ուշադրություն չդարձրիք, թե ժողովրդից քշված նախկիններն ի՜նչ ջանադրությամբ են հակառուսական տրամադրություններ տարածում Հայաստան աշխարհում: Տարածում մե՜ծ ուժգնությամբ, դավաճանական դավադրություններո՜վ, և այդ առաջարկ-մեսիջներն ուղարկվում էին ռոբիկ քոչարյանի գլխավորությամբ ընդհատակում եղած, հաճախ էլ բացահայտ գործող զանազան ոհմակների քայքայիչ գործունեության արդյունքում:
Ի՞նչ էիք անում Դուք՝ գոնե մասնակի կանխելու այդ վտանգը:
Տառացիորեն ո՛չ մի բան:

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
Եվ…
Եվ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, պարոն նախագահ, բնավ չզարմացաք, որ Անգլիան չափազանց հեռու պահեց իրեն, այն դեպքում, երբ, ինչպես բոլոր այլ երկրներում, սփյուռքը շարունակ ազդարարում էր ու պահանջում, որ Անգլիան իր ազդեցիկ վերաբերմունքն արտահայտի թուրքիայի կողմից շարունակվող հայկական նոր եղեռնի հանդեպ: Եվ Անգլիան միակն էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի հարցին դեմ քվեարկեց: Դուք այդ ժամանակ էլ չանհանգստացաք և Ձեր վերաբերմունքը չարտահայտեցիք: Բիզնես-ընկեր, բիզնես-փայատերեր եք, ինչպե՞ս կարող էիք արտահայտվել:
Անգլիան դավադիր լուռ էր, և Դուք էիք անտարբեր ու լուռ, պարոն նախագահ: Միամիտներիս թվում էր, թե մեր նախագահը հիմա կօգտագործի Անգլիայում ունեցած իր կապերը և այդ երկրի ուշադրությունը կհրավիրի Հայաստանի ու Արցախի վրա:

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
Բայց…
Բայց ի՜նչ իմանայինք, թե ադրբեջանի միջոցով Անգլիա հոսող նավթի 3 տոկոս փայատեր է այդ երկիրը: Մենք նաև ի՜նչ իմանայինք, թե այդտեղ իր առանձնակի բաժինն ունի նաև մեր հարգելի նախագահ Արմեն Սարգսյանը: Ահա թե ինչու մեր նախագահն Անգլիայում Թագավորական ընտանիքի հետ իր սերտ կապերը չօգտագործեց որպես աջակցություն Արցախին: Հիմա էլ չի օգտագործում՝ իր նեղ, անձնական շահերից ելնելով:

Երբ այդ չարաբաստիկ պայմանագիրը պարտադրաբար ստորագրվեց, այդ ժամանակ ի՞նչ արեցիք Դուք, նախագահ Արմեն Սարգսյան: Դուք, ինչ-որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հրավիրեցիք՝ անհիմն, անմիտ, անպտուղ զրույցների, դրանով շարունակելով ջուր ավելացնել նրանց ջրաղացին, ովքեր երկու տարուց ավել պայքարում են, որ Հայաստանից հեռանա ժողովրդավարությունը: Այնինչ, ընկեր նախագահ, Դուք պիտի այդ պայմանագիրը, որ առանց Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հետ համաձայնեցնելու միակողմանի ու թուրքերի շահերից ելնելով էր գրված և Փաշինյանին պարտադրված, պիտի ծայրից-ծայր ուսումնասիրեիք, գտնեիք դրանում լի՜քը անհամաձայնություններն ու հակասական կետերը և Հայաստանի դիրքերից խոսեիք դրա բացահայտ հակահայկական լինելուց, պահանջեիք վերանայել այն:

Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ. Ալիս Սողոմոնյանը՝ նախագահին
Մի՞թե Ձեր անձնական բիզնես պլաններն ավելի զորեղ են, քան Հայաստան երկիրը, որի նախագահն եք Դուք:
Փոխարենը անամոթաբար տրվեցիք դավադիր ուժերի սադրանքներին և պահանջեցիք Վարչապետի հրաժարականը: Թե ի՞նչ թաքնված ուժերի պիտի սատարեք Դուք, որ Հայաստանում, կոնկրետ Ամուլսարում Ձեր փայաբաժինը չկորչի, դա միայն Դուք գիտեք:

…Եթե Կեսարը Բրուտոսին զարմացած նայեց ու ասաց՝ «Եվ դո՞ւ, Բրուտոս», հիմա ե՛ս եմ Ձեզ ասում՝ «Եվ դո՞ւ, նախագահ»:
ՎԵՐՋՈՒՄ: Պարոն նախագահ, մեկ էլ շատ եմ ուզում ասեք, թե՝
1. Դուք Ամուլսարի հանքի հետ իսկապե՞ս որևէ բիզնես կապ ունեք: Անշուշտ ունեք:

2. Անգլիայում Ձեր աշխատած տարիներին ունեցե՞լ եք Անգլիա մատակարարվող նավթից փայաբաժին: Անշուշտ հիմա էլ ունեք:
3. Հայաստանում գործող «Ռուսնավթ» ընկերության հետ որևէ առնչություն ունե՞ք: Անշուշտ ունեք:
————
Ուրախ կլինեմ, եթե այս մի քանի հարցերի պատասխանները տաք Ձեր ոչինչ չասող հերթական ելույթներից մեկի ընթացքում:
Հարգանքներով՝
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: