«Որոշել Էի, որ լռելու եմ, բայց.. Վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում Է» Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշել Էի, որ լռելու եմ, բայց.. Վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում Է» Դավիթ Սանասարյան

«Ստանիսլավ Եժի Լեցն ասում էր՝ «Մենք գիտեինք, թե հասել ենք հատակին, բայց ներքևից մեկը թակեց..» Որոշել էի, որ լռելու եմ ու մեծ հաշվով լռում եմ դեռ, բայց այս ծանր ու ճակատագրական օրերին, երբ վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում է, երբ մեր մայրերից շատերը դեռ իրենց որդիների դիերը չեն ստացել ու զուգահեռաբար Եռաբլուրում ու այլուր մեր հերոս տղերքին ենք հուղարկավորում, որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել։

«Որոշել Էի, որ լռելու եմ, բայց.. Վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում Է» Դավիթ Սանասարյան

Չէի ուզում ասել, թե ինչ եմ արել, ու կարևոր չի, և իրականում բավարար չենք արել մեծամասնությունս, բայց կանգնեն լրատվամիջոցների ու մարդկանց առջև ու հարցնե՞ն, թե արդյոք Դավիթ Սանասարյանը գնացել է առաջնագիծ, և իրենք իրենց պատասխանեն՝ ոչ, հուշում եմ, որ եթե իրականում ուզում են, թող փորձեն ճշտել, թե արդյոք Հադրութի սարերում մասնակցել եմ դիվերսիոն խմբի ճանապարհը փակելուն, թե ոչ, Հադրութում մասնակցել եմ քաղաքի պաշտպանությանը թե ոչ, արդյոք Մատաղիսի կողմերը շուրջ տաս օր եղել եմ, թե ոչ, թիկունքային ապահովման մասով պետք էլ չի որ ճշտեն, կարևոր չի։

«Որոշել Էի, որ լռելու եմ, բայց.. Վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում Է» Դավիթ Սանասարյան

Ինչ արել եմ, արել եմ՝ «ոչ մի թիզ հող չզիջելու» գաղափարիս ու հողս պաշտպանելու համար, և այսօր, ո՛չ հարգելի սրիկաներ, կեղծիքի ձեր մենաշնորհը ստոպ տվեք, դրա ժամանակը չի։

«Որոշել Էի, որ լռելու եմ, բայց.. Վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում Է» Դավիթ Սանասարյան

Թող ինձ ներեն կորուստ ունեցած բոլոր ծնողները, կանայք, հարազատները, որ չդիմացա այս սադրանքին, ինչ էլ արել եմ քիչ եմ արել, դուք որդի, ամուսին ու եղբայր եք կորցրել, հավերժ փառք ու խոնարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями: