«Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը.» Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

Երգահան, ստեղծագործող Ազատ Աբրահամյանը գրում է. «Կուսակցականությունն այլևս սպառել է իրեն… Մեզ անհրաժեշտ են արժեքներ՝ կուսակցականություններից դուրս: Իրավիճակի առողջացման բանալին նա կլինի,ով կներկայանա բացառապես ազգային գաղափարախոսական ու ավանդույթային վերարժևորումներով, դրանց կարևորություններն արժևորելու համոզմունքներով, սեփական անձի ու հեղինակության նկատմամբ վաստակած փորձով ու գիտելիքներով, ու էլի բաներով, որոնք առաջին հերթին կապահովեն անվերապահ փոխվստահություն և փոխադարձ հարգանք:

"Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը." Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

Աշխարհաքաղաքական սխալ վերլուծություններն այլևս ճակատագրական են դառնալու: Հարկավոր է, որ մեր քաղաքականությունը՝ աշխարհաքաղաքականություն սովորի, ժողովուրդը՝ ազգային մշակույթ ու միասնականություն: Կուսակցականություններն էդ ամենը մեզ տալ չեն կարող, որովհետև դրանք նեղ շրջանակների շահախնդրությունների միջոցներ են:

"Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը." Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

Անհրաժեշտ է վերացնել բոլոր հանրային բաժանարարներն ու նախկին-ներկա ձևակերպումները: Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը: Ժամ առաջ պետք է վերականգնվեն հասարակական փոխադարձություն և ներդաշնակություն ապահովող սահմանումներն ու ինստիտուտները:

"Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը." Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

Այլապես,շարունակաբար այս ու այն կողմ ձգող կուսակցական արկածախնդրությունները կամ կդատարկեն երկիրը,կամ ժամանակ առ ժամանակ ցնցումների ենթարկելով,ի վերջո,մի «գեղեցիկ» օր երկիրը կկանգնեցնեն կործանման եզրին: Իսկ պшտերшզմների առումով, նման ցուցանիշերով, միակ արդյունքը՝ նոր պարտություններն են լինելու:

"Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը." Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

Եթե չունենք հարուստ հանածոներ, այլ հնարավորություններ՝ ուզենք,թե ոչ, պարտավոր ենք աշխարհաքաղաքական հարթակ բերել մեր մտավոր կարողությունների եզակի հարստություններն ու գենետիկ հատկությունները: Չէ՞ որ երբ միասնական ենք, շատերն են զգաստանում:

"Մարդկանց մեջ հարկավոր է սերմանել մեկ՝ միասնական ազգ լինելու մշակույթը." Ազատ Աբրահամյանի ուշագրավ դիտարկումները

…Առջևում վարագույրներ կան, որոնք շատ են մշուշոտ… Ժամ առաջ նախապարտաստվել է հարկավոր: Ամեն մեկն իր կողմ ձգելով երկիր չի կառուցվում: Էս ու էն կողմ ձգելով հաղթանակներ չեն կերտում: Գերտերությունների համար մենք ընդամենը «խաղաքար» ենք,և մեզանից է կախված, թե շախմատային տախտակին՝ խաղային ո՞ր հատվածում, և խաղաքարից որի՞ դերում հանդես գալու իրավունք կստանանք…»

Понравилась статья? Поделиться с друзьями: