«Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց…»

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր սոցհարթակում կիսվել է իր հայրիկի՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանի հրապարակումը՝ գրելով.

"Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց..."

«Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց էստեղ չհամաձայնվել պարզապես հնարավոր չի… Ու սա հաստատ արժի շուտ-շուտ ցույց տալ մասնագիտություն ընտրող երեխաներին, որ քաղաքականությունից հեռու մնան՝ նորմալ գործով զբաղվեն»:

"Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց..."

Նշենք նաև, որ բժշկի հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանն իր սոցհարթակում գրել էր հետևյալը. «Առանց մենկաբանության ներկայացնում են վերջին 32 տարվա հանրահավաքներում ցուցարարների վանկարկումները՝ ըստ տարեթվերի:

"Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց..."

1988թ․` «Ղա-րա-բաղ», «մի- ա-ցում», «Դեմիրճյան՝ դավաճան», «Կարե՛ն հեռացի՛ր»․․․ 1989թ․՝ / Սուրեն Հարությունյանի մասին/՝ «մորքու՛ր հեռացի՛ր»․․․ 1990-91թթ․՝ «Լևոն՝ նախագահ»․․․ 1996թ․՝ «Լևո՛ն հեռացիր»․․․ 1988թ․՝ «Դեմիրճյան՝ նախագահ»․․․ 2008թ․՝ «Լևոն՝ նախագահ»․․․

"Հայրիկիս հետ սովորաբար քաղաքական թեմաների շուրջ հազվադեպ ենք համակարծիք լինում, բայց..."

2018թ․՝ «մերժի՛ր Սերժին», «Նիկոլ՝ վարչապետ»․․․ 2020թ․՝ «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ հեռացի՛ր»․․․ Հ․Գ․ — Ցուցարարների 30- ից 50 տոկոսը մասնակցել է այս բոլոր վանկարկումներին»,- հրապարակումն ավարտել է Աշոտ Տեր-Մինասյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: